«Փաստ» օրաթերթը գրում է.
«Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում: Նախագծով նախատեսվում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողությունն ապահովելու նպատակով ստեղծել շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում իրականացնել ընդհանուր ծառայության միջոցով՝ 24/7 ժամ աշխատաժամանակի տևողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը։ Նախագծի ընդունմամբ բնության հատուկ պահպանվող տարածքներում գործող 6 ՊՈԱԿների պահպանություն իրականացնող աշխատողներին կփոխարինեն շրջակա միջավայրի պահպանության ծառայության աշխատողները։ «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում ծառայողներին 16 տոկոս պարգևատրման ֆոնդ նախատեսելու պարագայում ծառայությանն անհրաժեշտ կլինի 5 մլրդ 298 մլն դրամ գումար, իսկ ծառայողին տեխնիկական վերազինմամբ ապահովելու համար՝ 4 մլրդ 580 մլն դրամ գումար, որից 2 մլրդ 570 մլն դրամ գումարը ծառայությունը նախատեսում է ձեռք բերել միջազգային ծրագրերի միջոցով: ՀՀ պետական բյուջեով նախկինում հատկացված 1 մլրդ 403 մլն դրամը ծառայության ստեղծմամբ պետական բյուջեով չի նախատեսվի: Բնության հատուկ պահպանվող տարածքների տեսուչները բացի ՀՀ պետական բյուջեից ստանում են նաև ֆինանսավորում՝ ձեռնարկատիրական եկամուտներից լրավճար և Կովկասի բնության հիմնադրամի դրամաշնորհից պարգևավճար՝ 244 մլն 620 հազար դրամ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44