Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն սույն թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները և պահանջվող փատաթղթերը ներկայացվելու վերջնաժամկետ էր սահմանվել սեպտեմբերի 29-ը, իսկ գրավոր քննության անցկացման օր էր նշանակվել 2023թ. հոկտեմբերի 11-ը։
Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, արցախահայության բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքները՝ ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել երկարաձգել մրցույթի մասնակցության համար դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2023թ. հոկտեմբերի 13-ը, իսկ գրավոր քննության անցկացման օրը տեղափոխել 2023թ. հոկտեմբերի 24-ը, որպեսզի արցախցի հայրենակիցները, որոնց տվյալները բավարարում են ՀՀ ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնելու ներկայացվող պահանջներին, հնարավորություն ունենան դիմելու, մասնակցելու մրցույթին և համալրելու ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի շարքերը։
Դիմորդներին ներկայացվող պահանջների, անհրաժեշտ փաստաթղթերի, մրցույթի ընթացակարգի, ժամանակացույցի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից, նշված հղումով՝ https://www.investigative.am/news/view/haytararutyun-inqnavar-pashtonner1.html
Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե՝
ք.Երևան, Մամիկոնյանց 46/5,
հեռ․՝ /011/ 880-120, /011/ 880-125, /011/ 880-144, /011/ 880-146, /011/ 880-147,
էլ փոստ՝ [email protected] կամ [email protected]:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55