Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի օրվա ընդմիջումից հետո սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հանրահավաք է կազմակերպում Հանրապետության հրապարակում: Հասարակական-քաղաքական գործիչ, կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանն ասում է՝ շարժումն առաջացել է երկրի և բոլորիս անվտանգության սուր սպառնալիքների զգացողությամբ և դրանց ինչ-որ կերպ դիմակայելու նպատակով: «Շատ հստակ է հանրային գիտակցությունը, որ այդ սպառնալիքների առանցքային մեղավորը գործող իշխանությունն է և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ուստի շարժման կարևորագույն նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է: Յուրաքանչյուր հանրահավաք նաև ունի նպատակ ձևակերպելու այն գործողությունները, որոնք բերելու են Փաշինյանի անցնցում հեռացմանը:
Երկրորդ՝ քանի որ գտնվում ենք անվտանգային սպառնալիքների հորձանուտում, իսկ մեր աչքի առաջ Արցախում տեղի ունեցավ Պաշտպանության բանակի լուծարումը և Արցախի հայաթափումն՝ իրենից բխող բոլոր ահավոր հետևանքներով, ապա մյուս խնդիրն այն է, թե ինչպես ենք կոնկրետ այդ փորձությանը դիմակայելու: Այն արդեն սկսվել է, դրան պետք է դիմակայել համաժողովրդական ճանապարհով, առջևում այլ փորձությունների վտանգ ևս կա: Պետք է խոսել այն մասին, թե ինչ է պետք անել հիմա, որ Արցախը վերջնականորեն չկորցնենք: Ի դեպ, հանրային գիտակցության մեջ կա նման թյուր պատկերացում, որ Արցախը վերջնական կորցրել ենք: Արցախը վերջնականորեն չենք կորցրել, բայց եթե շարունակենք գնալ նույն ճանապարհով, կկորցնենք:
Այսինքն, մեր մյուս խնդիրն այն է, թե ինչպես կանխենք Արցախի վերջնական կորուստը: Իմ կարևորագույն օրակարգը նաև դա է՝ խոսել այն մասին, թե ինչ պետք է անենք Արցախի վերջնական կորուստը կանխելու համար, գոնե մեկ հույս պահպանելով հետագայում Արցախը վերականգնելու համար: Վերջապես երրորդը, որը միջանկյալ է ու ածանցյալ առաջին երկուսից, թե ինչպես ենք ամրապնդում այս շարժումը, ինչպես ենք հասարակության լայն շերտերի ներգրավում, ինչպես ենք ուժեղացնում մեր կարողությունը դիմագրավելու երկրի վրա կախված այս մահասարսուռ սպառնալիքներին: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրական սպառնալիք է յուրաքանչյուրիս կյանքին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիք Չալաբյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:47
12:45
12:33
12:31
12:21
12:16
11:56
11:45
11:23
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
09:44
09:32
09:15
09:01
14:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02