ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ է արել չուշացնել օգնությունն Ուկրաինային։ «Մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ Ամերիկայի աջակցությունն Ուկրաինային ընդհատվի»,- ասել է Բայդենը Ռուզվելտի անվան սրահում ունեցած ելույթում, այն բանից հետո, երբ Կոնգրեսը կանխել է կառավարության շաթդաունը՝ ընդունելով կարճաժամկետ ֆինանսավորման փաթեթը, տեղեկացրել է AP-ն։ «Մենք այնքան էլ շատ ժամանակ չունենք, եւ մենք զգում ենք անհետաձգելիությունը», ասել է նա՝ նշելով, որ ֆինանսավորման մասին օրինագիծը վավեր է միայն մինչեւ նոյեմբերի կեսը։ Բայդենը Կոնգրեսին կոչ է արել որքան հնարավոր է շտապ քննարկել օգնության փաթեթը։ «Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունների՝ դեմոկրատների եւ հանրապետականների ճնշող մեծամասնությունն աջակցում է օգնությանն Ուկրաինային եւ դատապարտում դաժան ագրեսիան, որը նրան պարտադրում է Ռուսաստանը»,- ասել է Բայդենը։
«Հերիք է խաղեր տաք, արեք դա»։
Բայց շատ օրենսդիրներ ընդունում են, որ Կոնգրեսում Ուկրաինայի օգնության հարցի հավանության արժանանալը դառնում է ավելի դժվար՝ ելնելով այն բանից, որ պատերազմը շարունակվում է։ Հանրապետականների դիմադրությունը օգնության տրամադրմանը թափ է հավաքում, եւ հաջորդ քայլերը դեռ առջեւում են՝ հաշվի առնելով ծայրահեղ աջ թեւի դրմադրությունը։ Մինչ Սենատում մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը (դեմոկրատ Նյու Յորքի նահանգից) սկսել է Ուկրաինային լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագծի պոտենցիալ դիտարկման գործընթացը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մակքարտիի (հանրապետական Կալիֆոռնիայից) առջեւ ավելի դժվար խնդիր է կանգնած՝ կատարել խոստումը, որը տվել է՝ չնայած Հանրապետական կուսակցության գրեթե կեսի առարկությանը։
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
12:06
11:52
11:33
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01