ՄԱԿ-ը փորձեց դարիս խառը ժամանակներին համահունչ «շուստրիություն անել» և գլխանց փակել Ադրբեջանի իշխանության կողմից Արցախի ողջ հայազգի բնակչության նկատմամբ ցեղասպանության աչք ծակող փաստերը: Այդ մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
«Այդ վաղուց, ցավոք, արժեզրկված կառույցի դիտորդները 1-2 օրում հապճեպ արձանագրություն են կազմել, ըստ որի, Արցախում չկան խաղաղ բնակչության դեմ բռնությունների հետքեր, անգամ չեն հայտնաբերվել սատկած անասուններ (իբր ադրբեջանցիները չեն թունավորել սննդի միջոցները) և այլ զառանցանք: Չեմ կարծում, որ արհեստավարաժ դիտորդները ծանոթ չեն ցեղասպանության կոնվենցիոն հիմքերին և տեղյակ չեն, որ բացի բազմաթիվ սպանություններից, որոնք արձանագրված են, ցեղասպանություն է ճանաչվում. «որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը», և կյանքեր խլող հենց շուրջ 10 ամիս շրջափակումն ու վերջին փուլում ռազմական ակտիվ միջամտությունն է հանգեցրել զանգվածային բռնագաղթի:
Զուր չէր, որ մինչև 44-օրյա պատերազմը Ալիևը պարբերաբար հիշում էր միայն ու միայն ՄԱԿ-ի վեհաժողովի 4 բանաձևերը, իսկ հետո հանկարծ անցավ, այսպես կոչված, Ալմա-Աթայի հռչակագրի սինխրոն մեկնաբանությանը:
Կարծում եմ, այս ամենի համատեքստում Արցախցիներին պատճառված տարաբնույթ վնասները հանգամանորեն պաշտոնապես արձանագրելու առաջարկությունս առավել արդիական բնույթ է ստացել», - գրել է նա։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47