«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մշտական եւ լիազոր ներկայացուցչի հարցը մնում է առկախված: Դեռեւս այս տարվա սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վիկտոր Բիյագովին հետ էր կանչել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնից, եւ մինչ օրս այդ պաշտոնում նոր նշանակում չի եղել: Ստացվում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, բայց եւ որեւէ մեկի չի նշանակում այդ կառույցում: Հիշեցնենք, որ Վիկտոր Բիյագովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ էր նշանակվել 2018 թվականին: 2017թ.-ից այդ պաշտոնը զբաղեցնում էր գեներալ Յուրի Խաչատուրովը: Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետ կանչեց Խաչատուրովին այդ պաշտոնից, քանի որ նրան մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով. Խաչատուրովը մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու համար։ Մեղադրանքի առաջադրումը բողոքներ էր առաջացրել ՀԱՊԿ կառույցի ներսում: Ինչ վերաբերում է Բիագովին, ապա նա մինչ ՀԱՊԿ-ը` 2014-2018 թվականներին, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։ ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Բիյագովն այժմ նշանակվել է Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին Հայաստանը որոշել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր նոր ներկայացուցիչ չնշանակել: ԱԳՆ-ից, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքվեց՝ արդյոք ՀԱՊԿ-ում Հայաստանը նոր ներկայացուցիչ նշանակելու է, թե ոչ, երբ եւ ովքեր են թեկնածուները: Մեր այս հարցերին ի պատասխան՝ ԱԳՆ-ից հայտնեցին, որ, ըստ սահմանված ընթացակարգի, ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչի նշանակման ժամանակ կտեղեկացնեն: Այն, որ ՀԱՊԿ-ն անգործության է մատնված եւ վերածվել է մի անարդյունավետ կառույցի, անգամ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների դեպքում է «խուլ ու համր» ձեւանում, դա փաստ է, բայց անհասկանալի է, թե ինչ է տալու այդ անվտանգային մեխանիզմից դուրս գալը, կամ դուրս չգալու մասին չհայտարարելը, բայց որեւէ մեկին չնշանակելը: Արդյոք Հայաստանի անվտանգության համար այլընտրանք ունի՞ Նիկոլ Փաշինյանը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
12:06
11:52
11:33
11:09
10:44
10:06
09:18
09:04
17:33
17:15
14:18
14:05
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01