Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 1992-2018 թվականներին Պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում մի շարք, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վ.Մ.-ի (Վարդան Մինասյան-խմբ) նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մասնավորապես՝ Վ.Մ.-ն, 2015 թվականի ապրիլի 13-ին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Խ.Ա.-ին հրահանգել է հափշտակել նրան վստահված պետական միջոցներից և որպես մասնաբաժին՝ յուրաքանչյուր ամիս իրեն տալ 1000 ԱՄՆ դոլար՝ երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի: Արդյունքում՝ Վ.Մ.-ն նշված ժամանակահատվածում կազմակերպել է Խ.Ա.-ին վստահված պետական միջոց հանդիսացող 13 մլն 935 հազար 200 դրամի յուրացումը, որից 8 մլն 239 հազար 390 դրամին համարժեք 17 հազար ԱՄՆ դոլարը՝ որպես հափշտակված գումարի մասնաբաժին, տրվել է Վ.Մ.-ին: Վ.Մ.-ն, 1992 թվականից մինչև 2018 թվականը Պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում զբաղեցնելով մի շարք պաշտոններ, ստացել է մոտ 821 հազար 128 ռուբլի և 39 մլն դրամ աշխատավարձ, սակայն նույն ժամանակահատվածում ձեռք է բերել և օտարել անշարժ ու շարժական գույքեր, ՀՀ-ում գործող բանկերում կատարել է ապօրինի ստացված կանխիկ գումարների տարբեր չափերով մուտքագրել, ձևակերպել ավանդներ, փոխանցումներ է կատարել, որոնք ընդհանուր արժեքով էականորեն գերազանցել են նրա օրինական եկամուտները։ Վ.Մ.-ն ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու, պետական գույքի յուրացմանը հանցակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է 1 մլրդ 418 մլն 60 հազար 977 դրամ:
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
12:33
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42