«Մենք նախօրեին ընդունել ենք որոշում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին միանվագ 100 հազար դրամ աջակցություն տրամադրելու վերաբերյալ և սույն նախագծով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել բյուջե՝ այդ միանվագ դրամական աջակցությունը տրամադրելու նպատակով»,-կառավարության նիստում զեկուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը կարևորեց, որ աջակցությունից օգտվելու համար անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների տվյալների բազայում:
«ԼՂ-ի այն մեր հայրենակիցները, որոնք Հայաստան մուտք գործելիս չեն հաշվառվել, մենք բազմիցս հորդորել ենք և հիմա էլ հորդորում ենք ՀՀ-ի 60-ից ավել համայնքներում տեղակայված տարածքային հումանիտար կենտրոններում հաշվառվել, որոնց հասցեները հասանելի է միասնական էլէկտրոնյին պորտալում»,-հայտարարեց մկրտչյանը: Նախարարը հայտնեց, որ բանկային քարտեր ունեցող արցախցիներին առաջիկա օրերին արդեն կսկսեն վճրել այդ գումարները, իսկ նրանք, ովքեր չունեն քարտեր, ապա պետք է մոտենան բանկեր, որտեղ իրենց անվճար կտրամադրեն դրանք, որից հետո ԿԲ-ն Միսանական սոցիալական ծառայությանը կփոխանցի այդ տվյալները և պետությունը կսկսի նրանց նույնպես վճարել: «Այն ԼՂ քաղաքացինեը, որոնք ունեն մի քանի բանկային քարտեր, ապա դրամական աջակցությունը կփողանցվի վերջին ակտիվ բանկային հաշվին»,-հայտարարեց նախարարը և հավելեց, որ 75 տարին լրացած թոշակառուները, կամ l-ին, 2-րդ կարգի հաշմանդամ ները ցանկության դեպքում այդ աջակցությունը կարող են ստանալ «ՀայՓոստ»-ի գրասենյակներից կանխիկ, կամ աշխատակիցներն այն կհասցնեն շահառուին:
Մկրտչայնը հայտնեց, որ Միասնական սոցիալական ծառայության առցանց դիմումների հարթակում, առանձին բաժին կգործի բռնագաղթածների համար և նրանք կարող են անչափահաս երեխաների մասին տեղեկատվությունն այնտեղ մուտքագրել և ստանալ նպաստները: Այն արցախցիները, որոնք չունեն անձը հաստատող փաստաթուղթ, ապա, ըստ նախարարի, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիությանր վարչությունում անձը նույնականացնելուց հետո կստանան տեղեկանքներ, որոնց հիման վրա կմոտենան բանկեր և կբացեն բանկային քարտեր:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55