Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առիթով ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Շնորհավորելով հյուրին և իր բարեմաղթանքները փոխանցելով Գերմանիայի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը՝ նախագահը շեշտել է, որ Գերմանիայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում ունեն անցած 30-ից ավելի տարիների ընթացքում: «Մենք Գերմանիայի աջակցությունը զգացել ենք անկախացումից անմիջապես հետո և այսօր ունենք բարեկամական հարաբերություններ, վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակելու է սերտանալ և նոր բնագավառներ է ընդգրկելու»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար ու ընդգծել, որ Գերմանիան հավատարիմ է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև խաղաղության հաստատման իր հանձնառությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-գերմանական գործընկերության զարգացման ոլորտների լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա հնարավորություններին և հեռանկարներին:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար աջակցության խնդիրների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հրամայականը: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է Հայաստանի հաստատակամությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման գործում: Դեսպան Ռիխտերը շեշտել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների անցկացմանն ու հարավկովկասյան տարածաշրջանում վերջնական խաղաղության հասնելու գործընթացին:
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03