ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջիմ Կոստան (դեմոկրատ, Կալիֆորնիա ) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) միացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներից կազմված երկկուսակցական խմբին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել կանխելու ադրբեջանական ներխուժումը Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի գրասենյակից։ ԱՄՆ ներկայացուցիչները պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին ուղղված նամակում մասնավորապես նշել են․ - «Ալիևից եկող ազդանշանները ցույց են տալիս, որ նրա էթնիկ զտումների արշավը չի ավարտվի Արցախի վրա ռազմական հարձակումներով»։ Ըստ Հայ դատի գրասենյակի՝ ամերիկացի օրենսդիրներն առաջարկել են չորս կոնկրետ ուղիներ, որոնցով ԱՄՆ-ը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիան, այդ թվում՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, կասեցնել 907-րդ հոդվածը և դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, աջակցություն ցուցաբերել Հայաստանին անվտանգության ապահովման հարցում, միջազգային դիտորդներ և խաղաղապահներ տեղակայել Հայաստանում՝ ադրբեջանական ներխուժումը կանխելու համար։ Օրենսդիրը նաև կոչ են արել «ընդլայնել ԱՄՆ և միջազգային մարդասիրական օգնությունը Արցախից բռնագաղթած հայ փախստականներին և ջանքեր գործադրել՝ ապահովելու Արցախի գերեվարված պետական պաշտոնյաների և հայ ռազմագերիների անվերապահ ազատ արձակումն ու համաներումը»։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47