Հայաստանն առաջատար է դարձել Ռուսաստանից հարեւան երկրներ դրամական փոխանցումների ծավալով, օգոստոսի տվյալներով՝ փոխանցումները գերազանցել են 30 մլրդ ռուբլին։ Այս մասին տեղեկացրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով հանրապետությունների կենտրոնական բանկերին։ Հաշվարկների ժամանակ օգտագործվել են այն երկրների կենտրոնական բանկերի փոխանցումների տվյալները, որոնք հաշվի են առել տրանզակցիաները բանկային ենթակառուցվածքով եւ/կամ դրամական փոխանցումների համակարգի միջոցով։ 2023թ. օգոստոսի արդյունքներով՝ Ռուսաստանից Հայաստան ուղարկվել է 32,8 մլրդ ռուբլուն համարժեք գումար, ինչը 7,2 անգամ ավելին է 2021թ. միջին ամսական փոխանցումների համեմատ։ Համեմատության համար. 2022թ. սեպտեմբերին այդ ցուցանիշը 24,8 մլրդ ռուբլու մակարդակի էր։ 2023թ. փետրվարին այն ամենամեծն է եղել, երբ փոխանցումների ծավակը հասել է 44 մլրդ ռուբլու։ Նշվել է, որ Հայաստանի ԿԲ-ն հաշվի է առնում ոչ միայն ֆիզիկական, այլեւ իրավաբանական անձանց փոխանցումները։ Վրաստանում եւ Ղազախստանում փոխանցումների ծավալը կրճատվել է ՌԴ-ում հայտարարված մասնակի զորակոչի հետ կապված։ Օգոստոսին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 5,7 մլրդ ռուբլի կամ 2021թ. միջին ամսական ծավալի 228 տոկոսը։ 2022թ. հոկտեմբերին եւ դեկտեմբերին աճը կազմել է 736 տոկոս եւ 840 տոկոս համապատասխանաբար։ Դեկտեմբերին Ռուսաստանից Վրաստան փոխանցումների ծավալը կազմել է առավելագույնը՝ 21 մլրդ ռուբլի, ինչից հետո այս ցուցանիշն սկսել է նվազել։ Նման իրավիճակ է ստեղծվել Ղազախստանում, որը օգոստոսին Ռուսաստանից ստացել է 1,6 մլդ ռուբլու փոխանցումներ՝ 2021թ. միջին ամսական մեծության 207,9 տոկոսը։ Անցած տարվա հոկտեմբերին ցուցանիշը գտնվել է 726,3 տոկոսի մակարդակում՝ 2021թ. մակարդակի համեմատ։ Վիճակագրությունը հաշվի է առել միայն «Золотая корона», «Юнистрим» եւ Contact համակարգերով արված փոխանցումները։
Ղրղըզստանի ԿԲ վերջին տվյալներով՝ 2023թ. հուլիսին երկիրը ՌԴ-ից ստացել է 12 մլրդ ռուբլի, ինչը 72,7 տոկոսով ավելին է 2021թ. միջին ամսական ցուցանիշի համեմատ։ 2022թ. հոկտեմբերին փոխանցումների ծավալն ամենամեծն է եղել՝ 16,8 մլրդ ռուբլի։ Մնացած ամիսներին փոխանցումները նվազել են։ Դա, ըստ Pen&Paper կազմակերպության համաղեկավար Կիրա Վինոկուրովայի, կապված է Ռուսաստանից աշխատանքային միգրանտների արտահոսքով՝ ռուբլու էժանացման ֆոնին։ Ավելի վաղ ՌԲԿ-ն տեղեկացրել էր, որՌուսաստանից փոխանցումներն ամենաշատն են եղել 2022թ. հոկտեմբերին, երբ ռուսաստանցիները արտասահման են փոխանցել ընդհանուր առմամբ 1,1 մլրդ դոլար, աճը կազմել է 210 տոկոս։ Այս տարվա հուլիսին գրանցվել է փոխանցումների ծավալի առաջին կրճատումը 2022թ. մարտից ի վեր, այդ ժամանակ Ռուսաստանից չորս հանրապետություններ փոխանցվել էր 625,9 մլն դոլար։
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
12:06
11:52
11:33
11:09
10:44
10:06
09:18
09:04
17:33
17:15
14:18
14:05
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01