2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.1% գնանկում, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 1.4% գնաճ:
2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ հնդկացորենի գինը նվազել է 29.9%-ով, ոսպինը՝ 22.4%-ով, ոլոռինը՝ 16.6%-ով, հաճարինը՝ 6.0%-ով, բրնձինը՝ 6.0%-ով, ձավարինը՝ 5.7%-ով, բլղուրինը՝ 5.7%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 2.5%, 0.2%, 1.3%, 1.8%, 0.2%, 1.0%, 0.7%-ով:
2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ խոզի մսի գինը նվազել է 14.2%-ով, ոչխարի մսինը՝ 2.7%-ով, թռչնամսինը՝ 0.2%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 1.2%, 1.4% և 0.4%-ով: Տավարի մսի գինը 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ աճել է 2.2%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.3% գնանկում:
Մարգարինի գինը 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 17.8%-ով, «Իշխան» ձկնատեսակինը՝ 5.1%-ով, կարագինը՝ 4.5%-ով, պանրինը՝ 1.7%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ համապատասխանաբար 1.8%, 0.5%, 0.5%, 0.2%-ով:
2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալյուրի՝ 19.4%, մակարոնեղենի՝ 12.1%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ 0.8% գնանկում:
2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 34.6%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.9% գնաճ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 8.1%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 4.2% գնանկում:
Դրան զուգընթաց, 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 15.1%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 0.4%-ով:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ աճել են՝ համապատասխանաբար 5.6% և 11.4%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% և 0.1%-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 6.6%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 14.9% գնաճ։
Մրգի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է 0.4% գնանկում, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 2.4% գնաճ:
2023թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 9.45%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.89 տոկոսային կետով:
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
12:06
11:52
11:33
11:09
10:44
10:06
09:18
09:04
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01