«Ռուկի վերխ» խմբի ստեղնաշարահար Վլադիմիր Կապիրինը մահացել է Մոսկվայում։ Այս մասին հայտնում է տելեգրամյան «112» ալիքը։ Երաժշտի մարմինը հայրը հայտնաբերել է հոկտեմբերի 5-ին Մոսկվայի Ելնինսկայա փողոցում։ Նրա խոսքով՝ որդին ալկոհոլի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Երաժշտի մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Ներկա պահին ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում կատարվածի առնչությամբ, հայտնում է Lenta.ru-ն։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հանգուցյալի հայր Դմիտրի Կապիրինին, նա «պառկած էր արյան լճակի մեջ՝ կոտրված գլխով»։ «Նա ասել էր ինձ, որ ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ էր: Նրան մի անգամ նույնիսկ փողոցում մի փոքր ծեծել էին։ Ոչ ոք չգիտի՝ սա մահվան հետ կապ ունի՞»,- ասել է հանգուցյալի հայրը։
Նա պատմել է, որ գողացել են նաև իր որդու iPhone-ը և «զգալի քանակությամբ» գումար։ Նրա խոսքով՝ քննիչները սկզբում ակտիվորեն ուսումնասիրել են գործը, սակայն հետո հայտնել են, որ մահվան պատճառը ծեծը չէ։ Նրանք, սակայն, չեն հերքում մարմնական վնասվածք հասցնելու և գողության փաստերը, հավելել է Կապիրինը։ Իր հերթին, «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը իրավապահ մարմիններում հայտնել է, որ Վլադիմիր Կապիրինի մահվան նախնական պատճառը սրտի անբավարարությունն է։ Վնասվածքներ չեն եղել, մասնավորապես՝ գլխի կոտրվածք, հավելել է նա։ Կապիրինի մահը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հաստատել է «Ռուկի վերխ»-ի համերգային տնօրեն Ռոբերտ Պողոսյանը։ Պողոսյանը նշել է, որ երաժիշտը չի աշխատել խմբում 2019 թվականից։ Վլադիմիր Կապիրինը ծնվել է 1987 թ. Եղել է ջազ դաշնակահար և հյուրախաղերով շրջագայել է «Ռուկի վերխ» խմբի հետ, ինչպես նաև համերգների համար մշակումներ է ստեղծել։ Իր երաժշտական կարիերան սկսել է նվագելով «Խարիզմա» և Jazzmobile խմբերում։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01