Վրաստանը պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին, մնում է, որ դաշինքը «աշխարհաքաղաքական քաջություն» ունենա։ Նմանատիպ հայտարարություն է արել Վրաստանի Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերայան ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում, հայտնում է Առաջին վրացական ալիքը։ Նրա խոսքով, «շնորհիվ Վաշինգտոնի պայմանագրի սկզբունքների միասնության, մեր ընդհանուր արժեքները պաշտպանելու ունակության և եվրատլանտյան անվտանգության մեջ ամենամեծ ներդրման՝ մեր երկիրը լիովին պատրաստ է Դաշինքին անդամակցելուն»: Նա նշել է, որ «կարևոր է ՆԱՏՕ-ի համար աշխարհաքաղաքական քաջություն ցուցաբերել և լիովին գիտակցել 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշման իրականացման անհրաժեշտությունը»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան նշել է, որ «մինչ Ուկրաինայում ռուսական պատերազմի սկսվելը Վրաստանը եղել և մնում է ՆԱՏՕ-ի ամենաուժեղ գործընկերը, մենք Ուկրաինայից բացի ոչ մի այլ գործընկերոջ հետ ավելին չենք անում, քան ձեզ հետ»: Միևնույն ժամանակ նա Թբիլիսիին կոչ է արել «շարունակել բարեփոխումները»։
«Ես այստեղ չեմ, որ ձեզ քաղաքական խորհուրդներ տամ, այլ ասեմ, որ եթե ցանկանում եք մեծացնել համագործակցությունն այս առումով, դուք սահմանափակված չեք, բայց գնդակն այժմ ձեր դաշտում է: Հուսով եմ, որ դուք այս ուղերձը կհասցնեք Թբիլիսիին և կակտիվացնեք մեր առանց այն էլ ամուր գործընկերությունը»։
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33