ARM | RUS |

«Լույս». Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ

10.10.23 | 19:03

Փաշինյանի և Ալիևի հետ Բրյուսելում ս.թ. մայիսի 14-ի եռակողմ հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի «ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) և Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը»: Միշելի այդ հայտարարությունը վերջնականապես բացահայտեց այն հիմնական նպատակը, որը հետապնդում էր Նիկոլ Փաշինյանը 2022-ից սկսած, երբ նա սկսեց հղումներ կատարել 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրին. հրաժարում Արցախի նկատմամբ Հայաստանի հանձնառություններից և Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։ Գիտակցելով, թե դրա ուղղակի հայտարարությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ իր համար, Փաշինյանը այդ նպատակը երկար ժամանակ թաքցրած էր պահում և քայլ առ քայլ նախապատրաստում հանրությանը այն գաղափարին, որ Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է զոհաբերել Արցախը։ Իր հիմնական նպատակին հասնելու միջոցը Փաշինյանը ընտրել է Ալմա Աթայի հռչակագիրը, որպեսզի ցույց տա, որ Հայաստանը դեռևս 1991թ. իբր Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ուստի ինքը չէ, որ հանձնում է Արցախը, և Արցախի հանձնման մեղավորները նախկին իշխանություններն են։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծության է ենթարկել այն հարցը, թե արդյո՞ք ԱՊՀ ստեղծման վերաբերյալ փաստաթղթերը, ներառյալ 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը, միջազգային իրավունքի տեսանկյունից կարող են դիտվել որպես Հայաստանի համաձայնություն առ այն, որ Արցախը Ադրբեջանական Հանրապետության տարածք է։ Այսպիսով՝ հարկ է կատարել հետևյալ 3 կարևոր արձանագրումները. 1. Ալմա Աթայի հռչակագիրը, որպես այդպիսին, Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը մինչև 1993թ. սեպտեմբերի 24-ը ԱՊՀ անդամ պետություն չի եղել: Ադրբեջանը 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ստորագրեց ինչպես Ալմա Աթայի արձանագրությունը, այնպես էլ հռչակագիրը: Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը, ստորագրելով այդ փաստաթղթերը, ուղղակիորեն խախտեց ադրբեջանական խորհրդարանի նախօրեին կայացրած որոշումը, ըստ որի Ադրբեջանի միացումը ԱՊՀ-ին նպատակահարմար չէր համարվել: Ադրբեջանի խորհրդարանը, որն այդ որոշումն ընդունել էր բուռն քննարկումներից հետո, նույն որոշման երկրորդ կետով պահանջում էր սահմանել Ադրբեջանի տարածքում տեղակայված Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումների կարգավիճակը՝ համաձայն ԱՀ անկախության մասին սահմանադրական ակտի և այլ ադրբեջանական ակտերի, և առաջարկում էր Ա. Մութալիբովին բանակցել Անկախ պետությունների համագործակցության հետ՝ Ադրբեջանի տարածքից խորհրդային զորքերի դուրսբերման շուրջ։ Որպեսզի Ա. Մութալիբովի կողմից ստորագրված փաստաթղթերը իրավական ուժ ձեռք բերեին Ադրբեջանի համար, անհրաժեշտ էր, որ կա՛մ Ալմա Աթայի արձանագրությունը, կա՛մ ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը վավերացվեր Ադրբեջանի խորհրդարանի կողմից: Սակայն Ադրբեջանի խորհրդարանը 1992թ. հոկտեմբերի 7-ին ուղղակիորեն մերժեց ԱՊՀ համաձայնագրի վավերացումը։ Ադրբեջանը իր դիրքորոշումը ԱՊՀ նկատմամբ փոխեց միայն Հեյդար Ալիևի կողմից 1993թ. իշխանությունը նվաճելուց հետո: 1993թ. սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց «Անկախ պետությունների համագործակցությանը Ադրբեջանի Հանրապետության միանալու մասին» որոշումը։ Այդ որոշմամբ Ադրբեջանի Հանրապետությունը միանում էր ինչպես Անկախ պետությունների համագործակցությանը, այնպես էլ ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Որոշման 3-րդ կետով Ադրբեջանի նախագահին առաջարկվում էր իրականացնել այդ որոշումից բխող անհրաժեշտ միջոցառումները: Ի կատարումն այդ որոշման՝ մի քանի օր անց, 1993թ. սեպտեմբերի 24-ին, Հ. Ալիևը Մոսկվայում ստորագրեց 1991թ. դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության (ՌՍԴԽՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված համաձայնագրին կից արձանագրությունը և Ալմա Աթայի հռչակագիրը: Նույն օրը ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարները, ողջունելով Ադրբեջանի խորհրդարանի որոշումը` ԱՊՀ մտնելու մասին, որոշեցին համաձայնություն տալ Ադրբեջանի այդ որոշմանը: Ադրբեջանի անդամակցությունը ԱՊՀ-ին իրականացվեց ԱՊՀ Կանոնադրության 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի՝ «Համագործակցության անդամ կարող է դառնալ նաև այն պետությունը, որը կիսում է Համագործակցության նպատակներն ու սկզբունքները և ստանձնում է սույն Կանոնադրությունից բխող պարտավորությունները, բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ` Կանոնադրությանը միանալու միջոցով»: Այն հանգամանքը, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է դարձել ոչ որպես հիմնադիր պետություն, ինչպես դա սահմանված է ԱՊՀ Կանոնադրության 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, հաստատված է նաև ԱՊՀ Տնտեսական դատարանի 1994թ. մարտի 31-ի հ. 02/94 որոշմամբ։ Սա ստորագրված նոր փաստաթուղթ էր, և որևէ առնչություն չուներ Մութալիբովի ստորագրության հաստատման հետ։ Ալմա Աթայի հռչակագրին միանալու վերաբերյալ Հ. Ալիևի կողմից ստորագրված փաստաթուղթը ունի հետևյալ բովանդակությունը. «Սույնով հաստատվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը ստորագրում է Ալմա Աթայի հռչակագիրը, որը կնքվել է Անկախ պետությունների համագործակցության Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, 1991թ. դեկտեմբերի 21-ին, Ալմա Աթայում»: Այսպիսով, Ադրբեջանը, չնայած այն հանգամանքին, որ Ա. Մութալիբովը 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ստորագրել էր ԱՊՀ համաձայնագրին կից արձանագրությունը, ԱՊՀ անդամ պետության կարգավիճակ է ձեռք բերել միայն 1993թ. սեպտեմբերի 24-ին: Ըստ այդմ, մինչև 1993թ. սեպտեմբերի 24-ը Ադրբեջանի մասնակցությամբ ԱՊՀ որևէ փաստաթուղթ չէր կարող ԱՊՀ անդամ այլ պետությունների համար առաջացնել իրավունքներ կամ պարտականություններ: Ուստի, 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը, որը ԱՊՀ անդամ պետությունների միջև ստորագրված փաստաթուղթ է, առնվազն մինչև 1993թ. սեպտեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետության վրա որևէ միջազգային-իրավական պարտավորություն չէր կարող դնել ԱՊՀ անդամ պետություն չհանդիսացող Ադրբեջանի նկատմամբ: 2. ԱՊՀ ստեղծելու մասին 1991թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագրում և Ալմա Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրում ամրագրված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դրույթը որևէ առնչություն չունի այն հարցի հետ, թե որոնք են ԱՊՀ անդամ պետությունների միջև գործող սահմանները, և թե ինչ տարածք է ընդգրկում այս կամ այն պետությունը: ԱՊՀ անդամ պետությունները միմյանց սահմանները ճանաչել են միայն 1993թ. հունվարի 22-ին ընդունված ԱՊՀ Կանոնադրությամբ, որի կողմ չի եղել Ադրբեջանական Հանրապետությունը: Ալմա Աթայի հռչակագրում արտացոլված սահմանների անձեռնմխելիության հարգման դրույթը ունի հստակ և միանշանակ բովանդակություն և իր էությամբ տարածքային ամբողջականության սկզբունքի կարևոր տարրերից մեկն է: Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը վերաբերում է պետությունների միջև գոյություն ունեցող իրավական կամ փաստացի սահմանների նկատմամբ ոտնձգության արգելքին: Սահմանների վիճելիության պայմաններում այն արգելում է սահմանակից պետություններին սահմանային վեճերը լուծել ուժի գործադրման միջոցով: Սահմանների անձեռնմխելիության սկզբունքի բովանդակությունը ներառում է պետությունների պարտավորությունը՝ հարգելու առկա սահմանագիծը տեղում և թույլ չտալու սահմանային գծի կամայական տեղաշարժը տեղում, սահմանագծի հատումը առանց համապատասխան թույլտվության կամ սահմանված կանոններից դուրս։ Այն նաև ներառում է յուրաքանչյուր ինքնիշխան պետության իրավունքը՝ վերահսկելու իր սահմանների հատումը մարդկանց և տրանսպորտային միջոցների կողմից: Այսպիսով, ինչպես տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը, այնպես էլ սահմանների անձեռնմխելիության կամ անխախտելիության սկզբունքը որևէ կերպ պատասխան չեն տալիս և չեն էլ կարող տալ այն հարցին, թե որն է տվյալ ինքնիշխան պետության տարածքը, և ինչն է մտնում այդ տարածքի մեջ: Հետևաբար, Ալմա Աթայի հռչակագրից որևէ կերպ չի բխում, որ Հայաստանը ճանաչել է Արցախի պատկանելությունը Ադրբեջանի Հանրապետությանը: 3. Հայաստանը ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը 1992թ. փետրվարի 18-ին վավերացրել է վերապահումներով, ընդ որում վերապահումներ կատարելու մտադրության վերաբերյալ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է դեռևս 1991թ. դեկտեմբերի 26-ին, երբ ՀՀ Գերագույն խորհուրդը վավերացրեց ԱՊՀ ստեղծման համաձայնագրի արձանագրությունը: ԱՊՀ ստեղծման համաձայնագրի վավերացման մասին ՀՀ ԳԽ 1992թ. փետրվարի 18-ի որոշման 10-րդ կետից աներկբայորեն հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարել է անկախ պետություն, որը պետք է իրավունք ունենա անդամակցելու ԱՊՀ- ին: ՀՀ Գերագույն խորհրդի այդ որոշումից հետո ևս Հայաստանի Հանրապետությունը երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն ամրագրվել է ՀՀ ԳԽ 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ և հաստատագրվել է 1995թ. հուլիսի 5-ի Սահմանադրությամբ: Վավերացնելով Ալմա Աթայի արձանագրությունը՝ Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացման վերաբերյալ որոշման երկրորդ կետով հանձնարարեց «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի, անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական և Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովներին` մշակել և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Անկախ պետությունների ընկերակցության ստեղծման համաձայնագրի վերապահումների վերաբերյալ առաջարկություններ»։ 1991թ. դեկտեմբերին, օգտվելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս էին բերվում նախկին Խորհրդային Միության բանակի և ներքին զորքերի ստորաբաժանումները, Ադրբեջանն սկսեց ուղղակի ռազմական գործողություններ իրականացնել Արցախի բնակչության դեմ: Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրման հետ կապված՝ Հայաստանի խորհրդարանը 1991թ. դեկտեմբերի 25-ին որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման միջոցառումների վերաբերյալ քննարկումը որպես հրատապ հարց մտցնել Գերագույն խորհրդի դեկտեմբերի 26-ի նիստի օրակարգ: 1991թ. դեկտեմբերի 26-ի հայտարարության մեջ արձանագրվում էր, որ «անընդհատ ռմբակոծվում են հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, սահմանամերձ գյուղերն ու ավանները: Սպանությունները հանրապետության տարածքում դարձել են ամենօրյա երեւույթ»։ Գնահատելով ստեղծված վիճակը «պայթունավտանգ, իսկ հետևանքները` անկանխատեսելի», Հայաստանի խորհրդարանը կոչ էր անում ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարաններին և նախագահներին «գործուն միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու համար»: Բնական է, որ նման հայտարարությունն առնվազն վկայում է այն մասին, որ Ալմա Աթայի արձանագրության վավերացման օրը Հայաստանի խորհրդարանը որևէ մտադրություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դիտարկելու որպես Ադրբեջանի մաս: Ավելին, 1992թ. հունվարի 3-ին, Արցախի առաջին խորհրդարանի ընտրությունների ավարտից անմիջապես հետո, Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց ԼՂՀ Գերագույն խորհրդին ուղղված դիմում, որտեղ «ողջ հայ ժողովրդի անունից» հավաստիացրեց ԼՂՀ Գերագույն խորհրդին, որ «բոլոր միջոցներով զորավիգ կլինի Արցախի պետականության հաստատմանն ու ամրապնդմանը»։ 1992թ. փետրվարի 18-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ որոշում, որը պարունակում էր 10 վերապահում: Այդ վերապահումների մեջ Արցախին վերաբերելի կարևորագույն դրույթը որոշման 10-րդ կետն է, ըստ որի. «Սույն Համաձայնագիրը բաց է նախկին ԽՍՀ Միության բոլոր անդամ պետությունների, այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ պետությունների համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով, ինչպես նաև՝ սույն Համաձայնագրի նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների միանալու համար»։ Ակնհայտ է, որ վերապահումը ուղղակիորեն նկատի ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որը բավարարում է վերապահման երկու նախապայմաններին՝ անկախության հանրաքվեի անցկացում և ԱՊՀ անդամակցության դիմում: ԱՊՀ անդամակցության դիմումը ԼՂՀ Ժողովրդական պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Լ. Պետրոսյանը ներկայացրել է անկախության հանրաքվեի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո՝ 1991թ. դեկտեմբերի 12- ին: ԱՊՀ ստեղծման համաձայնագրի վավերացման այս վերապահումը ուղղակիորեն արտահայտում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է և, հետևաբար, Ադրբեջանի տարածք չէ: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ 1992թ. սանձազերծված լայնածավալ ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1992թ. հուլիսի 8-ին կայացրեց ևս մեկ և առավել քան հստակ քայլ` ԼՂՀ փաստացի ճանաչման ուղղությամբ: Հայաստանի Գերագույն խորհուրդը, «հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա», «նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը», որոշեց «հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը» և «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ 1995թ. Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական մակարդակով հաստատագրեց Հայաստանի Հանրապետության հանձնառությունը Արցախի նկատմամբ: Սահմանադրության նախաբանում որպես հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն ստանձնեց կյանքի կոչել «հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտումը»: Այսպիսով, ինչպես մինչև 1992թ. փետրվարի 18-ին կատարած վերապահումը, այնպես էլ դրանից հետո Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Արցախի պատկանելության վերաբերյալ կայացել է նրանում, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որն անկախ է և, հետեւաբար, Ադրբեջանի մաս չի կազմում: Այդ դիրքորոշումը, որը 1995 թվականից սկսած՝ ունի սահմանադրական ամրագրում, Հայաստանի Հանրապետության իշխանությունները պահպանել են մինչև 2022 թվականը: Վերլուծությունն ամբողջությամբ ամբողջությամբ՝ https://shorturl.at/JQUV9:


Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի մասին

Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի...

16:15

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

15:45

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

15:19

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

15:03

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը կշարունակվի. ժողովրդական վարպետը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցչին

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը...

14:52

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել...

14:39

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ Մանուկյան

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ...

14:23

Հայաստան-Վրաստան սահմանը հատել է 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին. Գևորգ Պապոյան

Հայաստան-Վրաստան սահմանը հատել է 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին....

14:05

Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում. Բժիշկը մանրամասներ է պատմում (Տեսանյութ)

Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում....

13:49

Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր վերջնանպատակում ազնիվ լինի. Վանեցյան

Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր...

13:33

Տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ կարգալույծ հռչակել. Պահանջ Ամենայն Հայոց կաթողիկոսից

Տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ կարգալույծ հռչակել. Պահանջ Ամենայն...

13:19

Միացյալ Թագավորության հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ. Արայիկ Հարությունյան

Միացյալ Թագավորության հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ. Արայիկ...

12:46

«Օրրանի» սաներն այցելել են կրկես. Արցախցի երեխաների երկրորդ երազանքը Արցախ վերադարձն է

«Օրրանի» սաներն այցելել են կրկես. Արցախցի երեխաների երկրորդ երազանքը Արցախ վերադարձն...

12:35

Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը Հայաստանին

Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը...

12:21

Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականություն. Վահե Հովհաննիսյան

Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականություն. Վահե...

12:03

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի արդյունքները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի...

11:46

Ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելինե՛ր, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ քրիստոսակերտ Մայր Աթոռից ամոթահար ու գլխիկոր կհեռանան. Հայր Ասողիկ

Ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելինե՛ր, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան...

11:36

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր...

11:28

Նիկոլ Փաշինյանը չունի որևէ կարմիր գիծ և նա որևէ պարագայում չի կանգնելու. Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը չունի որևէ կարմիր գիծ և նա որևէ պարագայում չի կանգնելու....

11:28

Ի տարբերություն գործող ռեժիմի խոսույթի՝ կաթողիկոսի խոսքը կառուցված էր հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա

Ի տարբերություն գործող ռեժիմի խոսույթի՝ կաթողիկոսի խոսքը կառուցված էր հանդուրժողականության և սիրո...

11:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55