2000 թվականից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Հ.Ս.-ն, 2023 թվականի փետրվար ամսին, ԵՊՀ նույն ֆակուլտետի դոցենտ Գ.Տ.-ի, դեկանի տեղակալ Ա.Ն.-ի հետ խմբի կազմում, 6 ուսանողի օգտին ապօրինի գործողություն կատարելու և հովանավորչության համար պահանջել և ստացել են շուրջ 2 մլն 300 հազար դրամ կաշառք: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
«Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 28-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ֆակուլտետի նախկին դեկան Հ.Ս.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (չորս դրվագ), նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար), դեկանի տեղակալ Ա.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, դոցենտ Գ.Տ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ) և քաղաքացի Պ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար): Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 5-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: 2023 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել Ֆակուլտետի համապատասխան աշխատակիցներին կարգապահակն պատասխանատվության ենթարկելու հարցը, ինչպես նաև նրանց կողմից իրենց պարտականությունների կատարումը շարունակելու նպատակահարմարությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44