Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Սալամա Մաարուֆը սոցցանցերում հայտարարել է, որ հաղորդագրությունն այն մասին, որ Իսրայելը ՄԱԿ-ին տեղեկացրել է պաղեստինցիներին հարավ տարհանելու անհրաժեշտության մասին, սուտ է։ Մաարուֆի հայտարարությանն անդրադարձել է Gazeta.ru-ն: Մաարուֆը կարծում է, որ Իսրայելը փորձում է «կեղծ քարոզչական հայտարարություններ» տարածել, որոնցով ցանկանում է խուճապ առաջացնել քաղաքացիների շրջանում և դրանով իսկ վնասել պաղեստինյան ներքին ճակատի համախմբվածությանը։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը Իսրայելի գործողություններն անվանել է տեղեկատվական պատերազմի մաս և Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել չտրվել սադրանքներին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Իսրայելը կազմակերպությանը տեղեկացրել է մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածի հարավ 1,1 միլիոն պաղեստինցիների տարհանման անհրաժեշտության մասին։ Իր հերթին ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել նման շարժման հնարավոր հումանիտար հետևանքների վերաբերյալ։ Իսրայելի պաշտպանության բանակը ավելի ուշ բացատրել էր, որ Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արվել տարհանվել անկլավի հարավ՝ իրենց անվտանգության և պաշտպանության համար: Իսրայելցի զինվորականները զգուշացրել էին, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայում թաքնվում են թունելներում՝ տների տակ և անմեղ խաղաղ բնակիչներով բնակեցված շենքերի ներսում։
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33