ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
«Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի կողմից մարդկային վերաբերմունք ակնկալել առևանգված մեր քաղաքացիների նկատմամբ, բացառված է: Նրանց համար Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ անմարդկային վերաբերմունքի «արժանի» 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը:
Հիմա էլ ցինիկ դիտավորությամբ հրապարակել են 4 զինված ոստիկանի ներկայությամբ անօգնական վիճակում գտնվող 68-ամյա մարդու տաrապանքի կադրեր` այդ հոգեվիճակը, հուսահատությունը նրա ընտանիքում, հայ հասարակության մեջ տարածելու համար: Ակնհայտ է, թե ինչ պայմաններում է Վագիֆ Խաչատրյանը գտնվում այս 4 ամիսների ընթացքում հեռու ընտանիքից, հայրենիքից, վախի մթնոլորտում, ադրբեջանական գերության մեջ դատապարտված տառապանքների:
Սա է այն պատկերը, որում հայտնվել ենք մենք, և սա այն ցավալի իրավիճակն է, որի մեղավորները, ցավոք, իրենց մեղավոր չեն համարում:
Պետք էր ամեն ինչ անել, որ Վագիֆ Խաչատրյանն ու մեր մյուս հայրենակիցները չհայտնվեին ադրբեջանական գերության մեջ, չլինեն այսպիսի նվաստացած վիճակում, որ Ադրբեջանն էլ դրանից հրճվանք ապրեր: Հայաստանի քաղաքացին, հայը պետք է զգա Հայաստանի պետության պաշտպանությունը:
Քանի դեռ Հայաստանի գյուղերի ու քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու են գտնվել վտանգի տակ:
Նրանց հանցավոր արարքները շարունակվելու են, քանի որ շարունակվում է ադրբեջանական իշխանության ցեղասպան քաղաքականությունը, ինչպես նաև պատախանատվության բացակայությունը»:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55