ARM | RUS |

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԽԽՎ-ի բանաձևին ու հանձնարարականին

14.10.23 | 14:53

Ադրբեջանի ԱԳՆ-ն չի ընդունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևն ու հանձնարարականը։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ԵԽԽՎ-ն հերթական անգամ չի կարողացել «անաչառ» մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ «Վեհաժողովը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։ Վեհաժողովը ֆիքսում է, որ առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ։ Վեհաժողովը նշում է, որ էթնիկ զտումների իրականացումը՝ որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն, կարող է հանգեցնել անհատական քրեական պատասխանատվություն։ Վեհաժողովը կոչ է անում Նախարարների կոմիտեին ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ մոնիտորինգային գործընթաց՝ հիմք ընդունելով ԵԽ անդամ երկրների կողմից ստանձնած հանձնառությունների կատարման վերաբերյալ 1994թ հռչակագիրը: Կոչ է անում Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև լրացուցիչ համատեղ ընթացակարգ սկսել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից կանոնադրական պարտավորությունների լուրջ խախտման: Հայտնում է, որ Ադրբեջանի՝ իր պարտավորությունների չկատարման պարագայում վեհաժողովն այլ ընտրություն չի ունենա, քան 2024թ. ԵԽԽՎ առաջին նստաշրջանի ընթացքում վիճարկել Ադրբեջանի պատվիրակության մանդատը (սա կնշանակի, որ Ադրբեջանի պատվիրակության մասնակցությունը ԵԽԽՎ-ում առնվազն ժամանակավորապես կդադարեցվի): Վեհաժողովն անդրադառնում է վերջին երկու շաբաթում ավելի քան 100.600 հայերի կողմից Լեռնային Ղարաբաղը լքելու փաստին, արձանագրում դրա պատճառները՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունները և դրան նախորդած՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամը։ Վեհաժողովը խորապես համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ողբերգական արտագաղթը չպետք է ընդունվի որպես նոր իրականություն։ Որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր՝ Ադրբեջանը պետք է պահպանի հավատարմություն կազմակերպության հիմնական արժեքներին և դրսևորի պատրաստակամություն՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Վեհաժողովը հղում է կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2023թ սեպտեմբերի 22-ին ընդունած որոշմանը` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ կատարել դրանք: Վեհաժողովը հասցեական կոչ է անում Ադրբեջանին ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձն ապահովելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար։ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին ապահովել տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։ Բանաձևն անդրադառնում է իրենց հայրենիքից Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հետևանքով առաջացած ծանր հումանիտար իրավիճակին և ընդգծում Հայաստանին աջակցելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գործողությունների միջոցով։ Վեհաժողովը խորապես համոզված է, որ երկարամյա և ողբերգական հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով, կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ լիակատար հարգանք ցուցաբերելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքների նկատմամբ: Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին անել ամեն ինչ, ցույց տալու համար հարևան Հայաստանի հետ խաղաղ ապրելու պատրաստակամությունը: Վեհաժողովն ակնկալում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կհարգեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմաթիի հռչակագիրը: Վեհաժողովը կոչ է անում բացել տարածաշրջանային կապուղիները` երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հիման վրա և ազգային իրավասության շրջանակում: Այս համատեքստում Վեհաժողովն ընդգծում է, որ Նախիջանի հետ հնարավոր կապը չի կարող գործարկվել Հայաստանի կամքին հակառակ և ի վնաս Հայաստանի ազգային շահի: Վեհաժողովն ակնկալում է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը՝ կազմակերպելու միջազգային կառույցների բարձր մակարդակի փաստահավաք այցեր։ Վեհաժողովը գտնում է, որ ի լրումն Եվրոպայի խորհրդի համապատասխան հաստատությունների և մարմինների տարածաշրջան մուտք գործելու հրատապ անհրաժեշտության, Ադրբեջանի իշխանությունները պետք է կանոնավոր կերպով ԵԽ գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին տրամադրի լիարժեք և մանրամասն տեղեկատվություն ձեռնարկված կամ նախաձեռնվելիք միջոցառումների վերաբերյալ, որոնք նախատեսված են պաշտպանելու և ընդլայնելու Կոնվենցիայով նախատեսված տարածաշրջանի հայերի իրավունքները և ազատությունները՝ ներառյալ նրանց անվտանգությունը, ովքեր վերադառնալու ցանկություն կդրսևորեն։ Խորհրդարանական վեհաժողովը հրավիրում է Նախարարների կոմիտեին հրատապ միջոցներ ձեռնարկել՝ հասցեագրելու Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ հայ բնակչության արտագաղթը, նրանց վրա ազդող մարդասիրական ու մարդու իրավունքների ճգնաժամը։ Խորապես մտահոգված է իրավիճակով, որը էթնիկ զտումների բազմաթիվ կասկածներ է առաջացնում: Ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը չի հարգել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությունը, որ ստանձնել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս։ Վեհաժողովը պահանջում է, որ գլխավոր քարտուղարը և Նախարարների կոմիտեն հնարավորինս արագ կազմակերպեն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելության այցը, որը նպատակ կունենա տեղում գնահատել և նախանշել ձեռնարկվելիք միջոցները՝ տեղի հայերի իրավունքները պաշտպանելու համար՝ ներառյալ նրանց, ովքեր ապաստան են գտել երկրից դուրս, և ապահովելու բոլոր նրանց անվտանգ վերադարձը, ովքեր վերադառնալու ցանկություն կունենան: Ողջունում է Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի փաստահավաք առաքելությունը Հայաստան՝ ստեղծված իրավիճակում Կազմակերպության կողմից տրամադրվելիք աջակցությունը գնահատելու համար»,-ասվում է բանաձևում:


Քննչական կոմիտեի նախագահը Պեկինում հանդիպել է ՉԺՀ հանրային անվտանգության նախարարին

Քննչական կոմիտեի նախագահը Պեկինում հանդիպել է ՉԺՀ հանրային անվտանգության...

14:45

Հայաստանում 7 ամսում իրականացված շինարարության ծավալն ավելացել է ավելի քան 20 տոկոսով

Հայաստանում 7 ամսում իրականացված շինարարության ծավալն ավելացել է ավելի քան 20...

14:33

Հայաստանը «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը ներկայացրել է «Օսկար 2026»-ին

Հայաստանը «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը ներկայացրել է «Օսկար...

14:14

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 168 դեպք. գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 13 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 168 դեպք. գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝...

13:56

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և...

13:41

Գազայի վրա Իսրայելի կողմից իրականացված գիշերային հարձակումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել․ Al Jazeera

Գազայի վրա Իսրայելի կողմից իրականացված գիշերային հարձակումների հետևանքով ավելի քան 40 մարդ է...

13:22

Հրազդանի խանութներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կան հոսպիտալացվածներ

Հրազդանի խանութներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կան...

13:07

Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրահեղ ճանապարհներից է. Աբրահամյան

Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրահեղ ճանապարհներից է....

12:52

Սեպտեմբերի 16-ին դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը՝ աճել

Սեպտեմբերի 16-ին դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը՝...

12:36

Իսրայելը լայնածավալ հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա

Իսրայելը լայնածավալ հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա

12:19

Արմավիրում հայտնաբերվել է տուֆի ապօրինի տեղահանում. ԲԸՏՄ

Արմավիրում հայտնաբերվել է տուֆի ապօրինի տեղահանում....

12:03

Վախեցողներից չեմ, երկիրը վտանգի մեջ է, երկիրը տանում են թnւրքաgման. Վարդան Ղուկասյան

Վախեցողներից չեմ, երկիրը վտանգի մեջ է, երկիրը տանում են թnւրքաgման. Վարդան...

11:48

Սեպտեմբերի 21-ին Երևանի Կենտրոնում որոշ փողոցներ փակ կլինեն

Սեպտեմբերի 21-ին Երևանի Կենտրոնում որոշ փողոցներ փակ...

11:36

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

11:26

«Երկրային դրախտի քարտեզ»-ն արդեն Սուրբ Էջմիածնում է

«Երկրային դրախտի քարտեզ»-ն արդեն Սուրբ Էջմիածնում է

11:15

Խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանին

Խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվողը հանձնվել է...

11:02

Կադաստրի կոմիտեի նախագահի մասնակցությամբ ծեծ կազմակերպելու դեպքի առնչությամբ ՔԿ-ում գործ է հարուցվել

Կադաստրի կոմիտեի նախագահի մասնակցությամբ ծեծ կազմակերպելու դեպքի առնչությամբ ՔԿ-ում գործ է...

10:35

Եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում

Եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի...

10:19

Հասցեներ, որտեղ լույս չի լինի

Հասցեներ, որտեղ լույս չի լինի

10:02

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն ունի

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն...

09:46

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն ունի

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն...

09:46

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի ակնկալում

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի...

09:33

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի թիմակիցները

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի...

09:16

«Իրավունք».  Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու համար

«Իրավունք». Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու...

09:02

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու...

09:42

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի...

09:32

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է...

09:14

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի» համա՞ր

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի»...

09:01

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

09:35

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

09:17

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են եռալ

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են...

09:01

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ...

09:56

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

09:44

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է...

09:25

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

09:14

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը`...

09:02

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ...

09:15

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա....

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02