Չնայած այն հանգամանքին, որ պետքարտուղարությունն ուժի կիրառումն անընդունելի է համարում, միևնույն ժամանակ պատմությունը ցույց է տալիս, որ ոչինչ չի արվում պատերազմները կանխելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան:
«ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «Político» հանդեսում լույս տեսած ու մեծ քննարկումների հանգեցրած` «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակմանը, որով, ըստ էությամբ, ո´չ հերքել է, ո´չ էլ հաստատել այդ կանխատեսման հնչեցման հանգամանքը: Չնայած այն հանգամանքին, որ պետքարտուղարությունն ուժի կիրառումն անընդունելի է համարում, միևնույն ժամանակ պատմությունը ցույց է տալիս, որ ոչինչ չի արվում պատերազմները կանխելու համար: ԱՄՆ-ի կարգի պետություններից սպասումը կանխատեսում, իսկ հետո ցավոտ արձանագրումներ լսելը չէ, եթե կոնկրետ հակամարտություններում սկզբունք է հռչակվում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, ապա դա պետք է բոլոր միջոցներով ապահովել: Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանն ու Արցախը ադրբեջանական ագրեսիայի են ենթարկվել` լոկալից մինչև լայնամասշտաբ ռազմական գործողություններ, սակայն հիմնական դերակատարները շարունակում են խոսել ուժի չկիրառման մասին, բայց դրան որևէ լուրջ գործողություն չի հետևում: Դրան զուգահեռ, Ադրբեջանն իր տարածքային հավակնությունների իրացման հերթական ռաունդի մասին է գուժում և դա բնական է դարձել այն տեսանկյունից, որ մի կողմից նրա առաջ փաշինյանական ռեժիմն է` իր միակողմանի զիջումների օրակարգով, մյուս կողմից, որպես երրորդ կողմ հանդես են գալիս երկրներ, որոնց համար սկզբունքներ ասվածը պահպանվում է, երբ դա նրանց է անհրաժեշտ լինում»,- գրել է նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47