ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի գրոհներին Գազայի հատվածում, ուստի Վաշինգտոնը պետք է պատասխանատվություն կրի։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Խոսելով Պաղեստինի աջակցության Իրանի ջանքերի մասին՝ բարձրաստիճան դիվանագետը ընդգծել է, որ Իրանը պաշտպանում է պաղեստինցիների իրավունքները։
«ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն կրի սիոնիստական վարչակարգի հանցագործությունների համար»,- ասել է նա։ Ցանկացած կողմ, որն աջակցում է իսրայելական վարչակարգին, միջազգային պատասխանատվություն է կրում։ Ամերիկյան ավիակիր ուղարկելը տարածաշրջան «ոչ այլ ինչ է, եթե ոչ աջակցություն տիրանին»։ ԱՄՆ-ն արդեն ներգրավված է այս պատերազմում, քանի որ երկրորդ ավիակիրն է ուղարկել եւ «սիոնիստական վարչակարգին» տրամադրել է 8 մլրդ դոլար։ «Իրանը ցույց է տվել, որ միշտ աջակցելու է Պաղեստինին», նշել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ Թեհրանն անհանգստացած է իրավիճակի թեժացմամբ եւ շարունակում է խորհրդակցությունները տարբեր պետությունների հետ։ «Մենք կարծում ենք, որ օկուպացիան ճգնաժամի հիմնական պատճառն է Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում, եւ քանի դեռ այդ երեւույթը գոյություն ունի, տարածաշրջանում կպահպանվի լարվածությունը», նշել է Քանաանին։ Նա ավելացրել է, որ ՄԱԿ ԱԽ-ն կարող է կարեւոր դեր խաղալ ճգնաժամի լուծման հարցում, եւ Իրանը բանակցում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամների, այդ նպատակին հասնելու համար։
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44