ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հոկտեմբերի 12-ին այցելել է «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ընկերության հայաստանյան մասնաճյուղ: Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից: Ռոբերտ Խաչատրյանը հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ենթակառուցվածքներին և իրականացվող աշխատանքներին: Շրջայցից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում նախարարին են ներկայացվել իրականացվող նախագծերը և գործունեության ընդհանուր աշխարհագրությունը։ Նախարարը բարձր է գնահատել ընկերության գործունեությունը՝ նշելով, որ տպավորված է «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզի» ենթակառուցվածքներով: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք նախագծեր և գաղափարներ, որոնց իրականացումը կնպաստի գիտելիքահեն տնտեսության զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների աշխատանքի տեղավորմանը և առաջնային այլ խնդիրների լուծմանն առնչվող հարցերին: «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ընկերությունը գործում է 26 տարի: Այն գրասենյակներ ունի Հայաստանում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Ռուանդայում և Ուկրաինայում: Գլխամասային գրասենյակը Վաշինգտոնում է, իսկ ամենամեծ գրասենյակը՝ Երևանում: Գործունեության ընթացքում ընկերությունն իրականացրել է ավելի քան 300 նախագիծ, այդ թվում՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծումը, որոնք ներդրվել են աշխարհի տասնյակ երկրների պետական կառավարման մարմիններում:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47