Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն Սենատում 2024 թվականի պաշտպանական բյուջեի քննարկման ժամանակ ասել է, որ այս շաբաթ Հայաստանի պաշտպանության նախարարության հետ վերջնական տեսքի են բերելու համագործակցության օպերացիոն և կոնկրետ միջոցառումները, գրում է «Հետք»-ը։
Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերինը նիստի բացման խոսքում միջազգային հրատապ խնդիրների շարքում նշել է նաեւ Հայաստանի վրա կախված սպառնալիքը։ Ի պատասխան՝ Լըկորնյուն ասել է, որ սերտորեն հետեւում է Հայաստանի շուրջ ընթացող պրոցեսներին, փոխվստահության մթնոլորտ կա ՀՀ Պաշտպանության նախարարության հետ։ Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան պաշտպանական առաքելություն է բացել Հայաստանում, եւ նշանակված ռազմական կցորդի վրա տեղեկատվական գրոհներից ինքը եզրակացնում է, որ այդ ամենն արդյունավետ է։ «Պետության ղեկավարը (նախագահ Էմանուել Մակրոնը-խմբ.) հստակ սահմանել է, որ մեր օրակարգը պաշտպանական զինատեսակների վաճառքն է, քանի որ դրա շուրջ են Հայաստանի հետ մեր քննարկումները։ Ես ավելին չեմ ասի, թե ինչ զենքերի մասին է խոսքը՝ ճնշումներից խուսափելու համար, որպեսզի այս ամենը հնարավոր լինի իրագործել, բայց որոշ զինատեսակներ կարող են լինել խիստ պաշտպանական և առաջին հերթին ծառայել կյանքերի պաշտպանությանը և Հայաստանի անվտանգության ապահովմանը»,- շարունակել է Լըկորնյուն: Նա սենատորներին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ (քննարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին) կապի մեջ է լինելու Հայաստանի պաշտպանության նախարարի հետ՝ օպերացիոն և կոնկրետ միջոցառումները վերջնական տեսքի բերելու համար։ «Դուք տեսնում եք, որ Ֆրանսիան հավատարիմ է Հայաստանին, ես անձամբ շատ ներգրավված եմ եւ ազդված այն ամենից, ինչ տեղի է ունենում եւ կարծում եմ, որ սա նաեւ Ֆրանսիայի շահն է»,- եզրափակել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55