Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են դիմել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Տաթևիկ Վիրաբյանի փաստաբանները՝ տեղեկացնելով իրենց պաշտպանյալի առողջական վիճակի վատթարացման մասին: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
«Պաշտպանի կողմից անմիջապես ձեռնարկվել են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ, ինչի արդյունքում կազմակերպվել են նաև նեղ մասնագիտական բժշկական խորհրդատվություններ:
Բացի այդ, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Պաշտպանի հանձնարարությամբ «Աբովյան» ՔԿՀ չհայտարարված այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Տաթևիկ Վիրաբյանի հետ:
Վերջինիս հետ տեղի է ունեցել առանձնազրույց, Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են Տ. Վիրաբյանի առողջական վիճակին, ուսումնասիրել իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերը, պահման պայմանները և այլն:
Քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։
Տ. Վիրաբյանի առողջական վիճակը, նրան պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու և քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է գտնվում նաև նրա փաստաբանների հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»,- ասվում է հաղորդագրությունում։
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42