Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 9-ին սկսվել էր ուսումնասիրություն՝ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ: Դատախազությունից հայտնում են՝ ուսումնասիրության հիմքը նախաձեռնված քրեական վարույթն էր, որով Արմեն Հարությունյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ Գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքում 2023 թվականի մարտի 14-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում։ Հոկտեմբերի 13-ին Գլխավոր դատախազություն էր ստացվել Արմեն Հարությունյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից հայցապահանջն ընդունելու և գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմում: Արմեն Հարությունյանը և նրան փոխկապակցված անձինք պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով փոխանցել 1 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույք՝ ընդհանուր 16 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև՝ 28 մլն 700 հազար դրամ։ Դիմումի հիման վրա՝ Գլխավոր դատախազության և դիմում ներկայացրած անձանց միջև 2023 թվականի հոկտեմբերի 13-ին կնքվել էր հաշտության համաձայնություն, որը հոկտեմբերի 16-ին ներկայացվել էր Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։ Հոկտեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը։
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42