Ռուսաստանը եւ Թուրքիան կապ են պահպանում Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման հետ կապված, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Փհենյանում նրան խնդրել են մեկնաբանել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում Թուրքիայի երաշխավոր երկրների համակարգ ստեղծելու նախաձեռնությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած կառուցողական առաջարկություն։ Այդ նախաձեռնությունը թելադրված է դեէսկալացիայի հասնելու, իրավիճակը կարգավորելու ձգտմամբ։ Մենք, իհարկե, կցանկանայինք մեր թուրք գործընկերներից լսել, թե կոնկրետ ինչ նկատի ունեն»,- ասել է Լավրովը։ «Կողմ ենք, որպեսզի ցանկացած մոտեցում հիմնվի կողմերի շահերի հավասարակշռության վրա, այլ ոչ թե ինչ-որ մեկի շահերը մյուսներին պարտադրելու։
Ինձ թվում է՝ թուրքական նախաձեռնությունը թելադրված է նման հավասարակշռության ապահովմամբ։ Պատրաստ կլինենք համագործակցել»,- ավելացրել է նախարարը։ «Ես ելնում եմ այն բանից, որ շարունակվեն շահագրգիռ կողմերի խորհրդակցությունները։ Եգիպտոսը նախաձեռնություն է ցուցաբերում։ Դե, մենք բոլորս ցանկանում ենք տեսնել դեէսկալացիա Գազայի հատվածում։ Առաջիկա օրերին կլինեն շփումներ, որոնց ընթացքում հասկանալի կդառնա, թե որքանով է իրատեսական ակնկալել դա»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ «իրական մեխանիզմ կարող էր լինել ՄԱԿ ԱԽ որոշումը՝ ցանկացած բռնի գործողություն դադարեցնելու եւ հումանիտար խնդիրների լուծման կոչով՝ հաշվի առնելով այն իսկական աղետը, որը սպառնում է Գազայի հատվածին եւ այնտեղ ապրող միլիոնավոր մարդկանց»։ «Բայց, ցավոք, այդ բանաձեւը չի ընդունվել։ Չնայած վստահ չեմ, որ եթե այդ բանաձեւն ընդունվեր, դադար կհայտարարվեր, կլուծվեին հումանիտար խնդիրները։ Բայց կոչերն էլ չստացվեցին»,- ընդգծել է Լավրովը։ «Ինչ վերաբերում է Գազայի հատվածին, ապա ճգնաժամի՝ համատարածաշրջանային հակամարտության վերածվելու վտանգը բավական լուրջ է»,- ասել է Լավրովը։ «Ամեն ինչ Իրանի վրա բարդելը մենք նկատում ենք եւ դրանք համարում ենք բավական սադրիչ։ Իրանի ղեկավարությունը, ես կարծում եմ, բավական պատասխանատու դիրք է գրավել եւ կոչ է անում, որպեսզի թույլ չտրվի, որ հակամարտությունը տարածվի ամբողջ տարածաշրջանում եւ սահմանակից երկրներում»,- ասել է Լավրովը։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47