Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը` նվիրված զինված ուժերի օպերատիվ օղակի պաշտոնամասնագիտական և հրամանատարական պատրաստության պլանավորման ու կազմակերպման վիճակին, առկա խնդիրներին և կատարելագործման ուղիներին: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են ՊԲ ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Ողջունելով նիստի մասնակիցներին և ներկայացնելով օրակարգում ներառված հարցերը` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախ անդրադարձել է պաշտպանական համակարգում «Ազգ-բանակ» գաղափարախոսության կյանքի կոչման դրույթներին և առավելագույն արդյունքի հասնելու ռազմավարության հիմնական ուղղություններին: Այս համատեքստում պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունն անհամեմատ ավելին է, քան ազգային բանակը և դա բնավ չի տանում հասարակությունը կամ պետության ռազմականացմանը: «Չի կարող հասարակությունը մեկուսացվել բանակից և հակառակը: Բանակի ժողովրդավարացումը ևլիարժեք ինտեգրումը հասարակությանը, տնտեսության, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի բնագավառներ անումեն այնպես, որ մենք դառնում ենք մեկ միասնություն, քաղաքացիական կյանքում ունեցած ձեռքբերումներով ամրապնդելովնաև մեր զինված ուժերի մարտունակությունը: Ազգ-բանակը դա այն բանակն է, որն ունի կրթող, դաստիարակող, ուսուցանողներուժ, որը փոխանցվում է ժողովրդին: Ազգ-բանակը դա այն հասարակությունն ու զինված ուժերն են, որտեղ նորարարգիտությունից դեպի ռազմարդյունաբերական համալիր մեկ քայլ է, դա այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպիզինված ուժերը, դեպի մեր երկրի սպայական անձնակազմը: Դա այն պաշտպանական համակարգն է, որտեղ զորահավաքինպատրաստ է յուրաքանչյուրը՝ հստակ իմանալով իր անելիքը, տեղը, դերն ու միջոցները»,- նշել է պաշտպանության նախարարՎիգեն Սարգսյանը:
Կոլեգիայի նիստի ընթացքում հիմնական զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը և ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը: Զեկույցներում և հարակից այլ ելույթներում, ինչպես նաև հարց ու պատասխանի ընթացքում ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են տարվել զինված ուժերի օպերատիվ օղակի պաշտոնամասնագիտական և հրամանատարական պատրաստության կատարելագործման ուղղությամբ: Առանձնակի ուշադրության կենտրոնում են եղել առաջավոր փորձի ուսումնասիրման և փոխանակման միջոցառումները: Առավել բարձրացել է շտաբների ներդաշնակ աշխատանքի և սպաների գիտելիքների, ունակությունների ու հմտությունների մակարդակը: Լայնորեն կիրառվել են ուսուցման նոր ձևեր և մեթոդներ: Կազմակերպվել են զորավարժություններ, հրամանատարական ու մարտավարական հավաքներ, ցուցադրական ու գործնական պարապմունքներ, խմբային վարժանքներ, հրաձգություններ և տարաբնույթ մարզումներ:
Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում հետագա անելիքների վերաբերյալ նիստի մասնակիցներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33