2022 թվականին Վրաստանի պետանվտանգության ծառայությունը պետք է պաշտպաներ ազգային շահերը ավելի բարդ և անկանխատեսելի միջավայրում, ասել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին՝ խորհրդարանում 2022 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս, հայտնում է Առաջին վրացական ալիքը։
Նրա խոսքով՝ 2022 թվականը հատկապես ծանր տարի էր տարածաշրջանի և երկրի համար։ «Ուկրաինայում շարունակվող պատերազմը շատ բարդ իրավիճակ է ստեղծել և տարածաշրջանի շատ երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար՝ դրան կանգնեցնելով սպառնալիքների ու մարտահրավերների առաջ։ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված ռազմական միջամտությունն անմիջական ազդեցություն ունեցավ եվրոպական և համաշխարհային անվտանգության օրակարգի վրա։ Ստեղծված իրավիճակը մատնանշեց այն վտանգները, որոնց բախվել է մեր երկիրն օկուպացիայի և երկրի սոցիալ-քաղաքական կյանքի և կայունության վրա ուժեղացված ճնշման ներքո։ Միևնույն ժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող ռազմական հակամարտությունը անվտանգության կարևոր մարտահրավեր է մնում։ Վրաստանի շուրջ բարդ գործընթացներն ու անվտանգության նոր մարտահրավերներն ուղեկցվել են ներքաղաքական լարվածությամբ՝ ներշնչված երկրում ապակառուցողական ուժերից և այն սրելու փորձերով։ Հաշվի առնելով վերը նշված բոլոր և այլ իրադարձությունները՝ 2022 թվականին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ստիպված էր պաշտպանել ազգային շահերը շատ դժվար և անկանխատեսելի միջավայրում»,- նշել է Գրիգոլ Լիլուաշվիլին։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02