ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2019թ. Նորատուս գյուղի բնակչի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 մեղադրյալի մասով: 2019թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձը իր մոտ ապօրինի գտնվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել Նորատուսի բնակչի՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհով երթևեկող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս մահացել էր, իսկ մեքենայում գտնվող նրա համագյուղացին՝ ստացել մարմնական վնասվածքներ: Իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, որ Երևանի բնակիչներ Հ.Մ-ն և Հ.Դ.-ն քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձի հետ համաձայնության են եկել վրեժխնդրության շարժառիթով 40-ամյա տղամարդու սպանության իրականացման շուրջ։ Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով անհայտ անձը ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել հրազեն հանդիսացող ինքնաձիգ։ Հ.Դ.-ն նրան, որպես հանցագործության կատարման միջոց, Հ.Մ.-ի միջոցով տրամադրել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա, որը Հ.Դ.-ն վերցրել էր Երևան քաղաքի մի բնակչից՝ մեկ այլ անձի վարձույթով տրամադրելու պատրվակով: Այնուհետև, վարույթով դեռևս չպարզված անձինք նշված ավտոմեքենայով Երևան քաղաքից մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհի Նորատուս համայնքի մոտակայքում դարանակալել և սպասել են 40-ամյա տղամարդուն: Հետո, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում իրենց վարած ավտոմեքենայով հետևելով վերջինիս՝ ժամը 09:30-ի սահմաններում վազանցել են այն, և անհայտ անձը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի տանիքի հատվածում առկա դիտանցքից իր մոտ առկա ինքնաձիգից կրակահերթ է արձակել «ՈՒԱԶ»-ի ուղղությամբ։ Արդյունքում 40-ամյա տղամարդուն պատճառվել է կյանքի հետ անհամատեղելի, իսկ նրա ուղևորին՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Հանցանքի կատարումից հետո անհայտ անձինք վերադարձել են Երևան, որտեղ Հ.Մ.-ն, նախապես խոստացված կերպով օժանդակելով սպանության կատարմանը, «Մերսեդես Բենց»-ի վրա գտնվող կրակոցի արգասիքները վերացնելու նպատակով այն տվել է լվացման: Բացի այդ, Հ.Դ.-ն ավտոմեքենան լվացել է Երևանի մեկ այլ ավտոլվացման կետում դրա վրա առկա հետքերն իսպառ վերացնելու՝ հանցանքի նախապես խոստացված պարտակում կատարելու նպատակով: Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ Հ.Մ.-ին և Հ.Դ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Հիշյալ 2 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և նրանց մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով: Ձեռնարկվում են միջոցառումներ ինչպես սպանությունը կատարած, այնպես էլ դրա կատարմանն օժանդակած այլ անձանց ինքնությունները պարզելու, հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47