Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս: Այս մասին NEWS.am-ին հայտնում են դատախազությունից: Մասնավորապես՝ «Արև Սյուզի» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Հ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք, շեղվել է Ընկերությանը տրամադրված կոորդինատներից, արդյունահանել պետական սեփականություն հանդիսացող՝ 2748 խմ ծավալով լեռնային զանգված՝ խախտելով Արաքս գետի հունը: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 1 մլն 359 հազար դրամի գույքային վնաս, խախտվել է Արաքս գետի հունը, վատթարացել է հողի որակը, կորսվել է մեծածավալ քանակի օգտակար հանածո: Միևնույն ժամանակ, Կ.Հ.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Կ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջը խախտելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, շրջակա միջավայրին կամ առաջացրել է այլ ծանր հետևանք) և 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը՝ հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու կամ օգտագործելու կանոնը խախտելով կամ այլ եղանակով հողն աղտոտելը, թունավորելը կամ այլ կերպ փչացնելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ առաջացրել է այլ ծանր հետևանք):
«Սարգիս և Պապ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ղ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2023 թվականի մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք, շեղվել է Ընկերությանը տրամադրված կոորդինատներից և արդյունահանել պետական սեփականություն հանդիսացող՝ 63834 խմ ծավալով լեռնային զանգված: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 5 մլն 126 հազար դրամի գույքային վնաս, իսկ պետության օրինական շահերին՝ էական վնաս. վատթարացել է հողի որակը, կորսվել է մեծածավալ քանակի օգտակար հանածո: Միևնույն ժամանակ, Ս.Ղ.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Ս.Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով: «Սերտիգ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ա.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, չունենալով նախատեսված թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք, շեղվել է Ընկերությանը տրամադրված կոորդինատներից և արդյունահանել պետական սեփականություն հանդիսացող՝ 63834 խմ ծավալով լեռնային զանգված: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 4 մլն 892 հազար դրամի գույքային վնաս, իսկ պետության օրինական շահերին՝ էական վնաս. վատթարացել է հողի որակը, կորսվել է մեծածավալ քանակի օգտակար հանածո: Միևնույն ժամանակ, Ս.Ա.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Ս.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին):
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
10:48
10:26
10:05
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03