Ախալքալաքի հանրակրթական դպրոցներում է հայտնվել ադրբեջաներեն, ռուսերեն և հայերեն լեզուներով տպագրված Վրաստանի պատմության դասագիրքը: Կրթության նախարարությունից Jnews-ին հայտնել են, որ դա ընդամենը տպագրական վրիպակ է, և ամբողջ խմբաքանակը հետ է կանչվել: Նոր ուսումնական տարին Վրաստանում մեկնարկել է սեպտեմբերի 16-ին, իսկ դպրոցները համալրվել են նոր դասագրքերով: Ախալքալաքի շրջանի հայկական դպրոցների 9-րդ դասարանի Վրաստանի պատմության որոշ դասագրքերում մի քանի թեմաներ ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով է ներկայացված: Երեկ՝ սեպտեմբերի 19-ին ուսուցիչները ուսումնասիրելով նոր դասագրքերը պարզել են, որ Վրաստանի պատմության դասագրքերում հայերենի և վրացերենի հետ մեկտեղ ադրբեջաներեն ու ռուսերեն է գրված: Մանկավարժները տեսնելով դասագրքում առկա սխալները չեն բաժանել աշակերտներին: Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնից Jnews-ին փոխանցել ե, որ 9-րդ դասարանի Վրաստանի պատմության բոլոր դասագրքերը հավաքվել է դպրոցներից, որպեսզի հետ ուղարկվի: «Բոլոր դասագրքերը ստուգվել է մեր կողմից: Որոշ էջեր հակառակ են կպցված, որոշ էջեր ադրբեջաներեն ու ռուսերեն է: Երևում է, որ տպագրատանն են խառնել: Երկու օրվա ընթացքում նոր դասագրքեր կստանան աշակերտները», – նշել են Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնից: Վրաստանի Կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից Jnews-ին հայտնել են, որ իրենք տեղյակ են խնդրի մասին: «Մենք տեղյակ ենք, որ նման խնդիր է առաջացել: Դա պարզապես տպագրական վրիպակ է: Նախարարությունը արդեն հետ է կանչել այդ դասագրքերի ամբողջ խմբաքանակը: Սխալը կուղղվի և փոխարենը նոր գրքեր կբաժանեն աշխակերտներին»,- ասել ենն նախարարությունից: Հատկանշական է, որ հայալեզու դասագրքերում ոչ միայն ադրբեջաներեն են ներկայացված դասի թեմաները, այլև ռուսերեն:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55