Եվս մեկ ռազմափոխադրական ինքնաթիռ է զենք և տեխնիկա հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի ներուժի ամրապնդման համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ վերջին շրջանում երկիրն արդեն ստացել է շուրջ 1 000 տոննա զանազան ռազմական բեռներ։ «Իսրայելի պաշտպանության նախարարությունը և Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել են այսօր վաղ առավոտյան լրացուցիչ փոխադրական ինքնաթիռի հաջող ժամանման մասին Էյլաթի մերձակայքում գտնվող Ռամոն օդանավակայան: Բեռը բաղկացած է ռազմական նշանակության լայն սպեկտրի պարագաներից, ներառյալ՝ շտապօգնության ռազմական մեքենաներից, բժշկական սարքավորումներից՝ Իսրայելի պաշտպանության բանակի օգտագործման համար, և այլ միջոցներից, որոնք նախատեսված են մարտական պատրաստության բարձրացման համար», - ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկատվության` վերջին շրջանում սա արդեն 45-րդ չվերթն է ռազմական բեռներով։ Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և գնդակոծում է Գազայում տարբեր թիրախներ։ Բացի այդ, Իսրայելը Գազայի հատվածի լիակատար շրջափակում է սկսել։ Պաղեստինյան կողմում զոհերի թիվը շուրջ շուրջ 4200 է, վիրավորների թիվը՝ 13 000։ Իսրայելական կողմում կա 1400 զոհ, ավելի քան 4500 վիրավոր։ Շուրջ 200 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակման նպատակով։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47