ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 20-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել է հայրենասիրական, մշակութային միջոցառում՝ «Ես մասնիկն եմ հայրենիքիս» խորագրով։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանը, «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմը, ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը, ուսուցիչները, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, հասարակակն կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, ողջույնի խոսքով հանդես է եկել փոխնախարար Լևոնը Բալյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, կարևորելով և քաջալերելով անազատության մեջ հայտնված անձանց պատրաստակամությունը՝ նման միջոցառումների կազմակերպմանն օժանդակելու և ակտիվ մասնակցելու հարցում։
«Միջոցառման հիմնական թեման հայրենիքն էր, նրա պատմությունը և մշակույթը։ Հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալները միջոցառումը սկսել են երկրի մասին պատմական ակնարկով՝ մեջբերված հայրենիքին նվիրված ստեղծագործություններով և իրենց հեղինակած հայրենասիրական բանաստեղծություններով։ Նրանց խոսքն ուղեկցվել է երաժշտությամբ և տեսանյութերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ներկայացվել են նաև դատապարտյալների ձեռքի յուրահատուկ, հայրենիքը խորհրդանշող և բազմատեսակ աշխատանքները, իսկ դատապարտյալ Օնիկ Կարապետյանը ներկաներին հյուրասիրել է հայկական ազգային գաթայով, որը պատրաստել է անմիջապես տեղում, միջոցառման ընթացքում։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02