ARM | RUS |

Ուշ թե շուտ հայ ժողովուրդը կանգնելու է լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև․ քաղաքագետ

21.10.23 | 16:34

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյան գրում է․

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, ինչպես նաև Արցախի Հանրապետության ճակատագրին վերաբերող հարցերը, անկասկած, դառնալու են քաղաքական առաջիկա զարգացումների հիմնական թեմաները։ Որքան էլ ՀՀ կառավարությունը փորձի հանրային ուշադրություն շեղել կարևոր խնդիրներներից և այդ քողի ներքո «բաժանիր, որ տիրես» սկզբունքով իշխանություն պահել, այնուամենայնիվ Արցախի ձայնը հնարավորչ չի լինելու խլացնել և դեռ ավելին՝ ուշ թե շուտ հայ ժողովուրդը կանգնելու է լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև։ Ընդ որում, այդ որոշումները վերաբերվելու են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագային և լինելու են շատ ավելի խորքային, քան զուտ իշխանափոխության հարցերն են։ Բայց մեր հանրությունը դեռ պատրաստ չէ նման որոշումներ կայացնելուն։ Ցավոք, բացի որոշ գործիչներից, պատրաստ չեն նաև էլիտաները։ Բոլորի մոտ եղածը հասկանալու, մարսելու և հետևություններ անելու շրջան է, որը, հաշվի առնելով աղետի մասշտաբները, կարող է նաև երկար ձգվել։ Բնականաբար, այս իրավիճակի չհաղթահարված լինելը շարունակ նոր խնդիրներ է առաջացնում հայկական պետության և ժողովրդի համար։ Եվ սա արդեն նմանվում է փակ շղթայի, որից ելքը հետզհետե ավելի անհնար է թվում։ Բայց դա միայն թվացյալ անելանելիություն է։ Իրականում Հայաստանը վերականգնվելու և նորից ուժեղ պետություն լինելու մեծ շանսեր ունի։ Դա պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Դա շատ լավ հասկանում են նաև մեր թշնամիները։ Դա է պատճառը, որ Հայաստանի ու հայ էլիտաների դեմ պայքարը չի ավարտվում։ Եվ այն, ինչ մենք տեսանք նախօրեին Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի դիմաց, ասվածի վառ ապացույցներից է։ Թշնամին ամեն ինչ անելու է, որպեսզի հայ ժողովրդի և իր էլիտաների կապը շարունակի խզված մնալ։ Ոչ թե Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումն է այսօրվա ՀՀ իշխանությունների նպատակը (այդ հարցն իրենք վաղուց արդեն լուծված են համարում - Հ.Մ.-Շ.), այլ 120 հազար մեր հայրենակիցների՝ ընդհանուր կորստով, ցավով ու երազանքներով միավորված համայնքի մեջ անվստահություն ու գժտություններ սերմանելը։ Այնպես անել, որ հանկարծ այդ մարդիկ որևէ մեկի շուրջ չմիավորվեն, ուժ չդառնան, պահանջներ չներկայացնեն, քայլեր չձեռնարկեն… Ահա, թե որն է Նիկոլի ու նրա կոնսուլտանտների իրական նպատակը։ Արցախի իշխանությունները սա պետք է լավ գիտակցեն։ Նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի խորհրդարանական ուժերը, պետական ու հանրային գործիչները մեծ փորձության առջև են կանգնած այսօր։ Չեմ ուզում ասվածը ավելորդ լավատեսություն թվա, բայց մեր ժողովուրդն Արցախը դեռևս չի կորցրել։ Արցախը կկորցնենք այն ժամանակ, եթե թշնամուն հաջողվի «լուծել» արցախահայության խնդիրը։ Այսինքն, եթե կարողանան քանդել այդ համայնքը, զրկել մարդանց իրենց շահերը ներկայացնող առաջնորդությունից ու տարալուծել մեր հայրենակիցներին Հայաստանով ու աշխարհով մեկ։ Թշնամին շատ ակտիվ է աշխատում այս ուղղությամբ։ Արցախի մեր հայրենակիցներն ամեն օր ենթարկվում են տեղեկատվական տեռորի։ Իշխանական քարոզչությունը շարունակ ստեր է հրապարակում Արցախի նախկին ու ներկա իշխանությունների մասին, քարոզչական պիտակներ կպցնում նրանց վրա, մարդկանց խաբում, իբրև իրենց թալանել են և այլն, և այլն։ Զուգահեռաբար արցախցիների իրական առաջնորդներին փորձում են փոխարինել բարոյազուրկ, անհայրենիք տարատեսակ տականքներով։ Իսկ որպեսզի Արցախի իշխանությունները չկարողանան ստեղծված իրավիճակին համարժեք որոշումներ կայացնել, նրանց ծանրաբեռնում են կեղծ օրակարգերով և կանգնեցնում ոչինչ չտվող ընտրության առջև։ Այսպես, արդեն քանի օր է Արցախի նախագահն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկում են հայկական երկրորդ պետության լուծարման մասին Արցախի նախագահի՝ իրավական ոչ մի ուժ չունեցող «հրամանագրի» չեղարկման հարցը։ Ընդ որում, այդ «հրամանագրի» չեղարկման մասին քաղաքական որոշում արդեն կա, դա կյանքի կոչելու ձևի հարցում չեն կողմնորոշվում։ Ժամանակի անպտուղ կորուստ… Ինչու՞ եմ «հրամանագիրը» չակերտների մեջ դնում, որովհետև պարզից էլ պարզ է, որ նույնիսկ այդ թուղթը ստորագրելու պահին Ս. Շահրամանյանը հասկացել և գիտակցել է, որ իրականում դա ոչ թե հրամանագիր է, այլ թշնամու ագրեսիան կանխելուն ուղղված թղթի կտոր։ Այդ թուղթը ստորագրելու որոշումն Արցախում բոլորը միասին են ընդունել՝ ընդ որում, տեղում նաև զուգահեռ որոշելով, որ առաջին իսկ հարմար պահին չեղարկելու են այն։ Հիմա դա երկար քննարկելու ի՞նչ կարիք կա՝ խորհրդարանով չեղարկեն, դատարանով, թե՞ նախագահի մեկ այլ հրամանագրով։ Միթե՞ պարզ չէ, որ ինչքան երկար այս հարցը մնա հանրային քննարկումների օրակարգում, այնքան ավելի շատ օգուտներ կքաղեն դրանից մեր թշնամիները։ Պետք է արագ երկրորդ հրամանագիրը կազմել և վերջ՝ հարցը փակված է։ Արցախի իշխանությունները պարտավոր են ժամ առաջ դուրս գալ կեղծ օրակարգերից և զբաղվեն բացառապես արցախցիներին միավորելու ու նրանց բոլոր իրավունքները պաշտպանելու խնդրով՝ թույլ չտալով, որպեսզի մեր հայրենակիցները ցանկացած տիպի շահարկումների առարկա դառնան։ Տեղին չեն Արցախի իշխանությունների այն մտահոգությունները, թե իրենց խոսելուց կարող է թշնամին օգտվել և, օրինակ, հարձակում գործել Սյունիքի վրա։ Վստահեցնում եմ՝ նման հարցերը բոլորովին այլ մակարդակներում ու նաև այլ մայրաքաղաքներում են քննարկվում։ Տեղին չէ նաև Արցախի իշխանությունների զգուշացումը, թե իրենց գործունեությունը կարող է նոր խնդիրներ առաջացնել Բաքու գերի տարված Արցախի նախկին նախագահների, պետական ու ռազմական գործիչների համար։ Նրանց խնդիրներն էլ են այլ մակարդակներում լուծվում։ Բայց, եթե նույնիսկ ոչ, ապա, հարգարժան պարոնայք, վստահ եմ՝ դուք էլ եք հասկանում, որ Արցախի նախկին ղեկավարներ ու Արցախի ժողովուրդ հասկացությունների հարցում ընտրությունը որը պետք է լինի։ Ինձ էլ է դժվար գրել այս տողերը. Բաքվի գերիների մեջ շատ հարազատ ընկերներս ու անսահման հարգանքս վայելող գործիչներ են։ Բայց ես նաև գիտեմ, թե որը կլիներ նրանց ընտրությունը ու դուք էլ դա լավ գիտեք։ Հետևաբար, ամեն ինչ ավելի քան պարզ ու հստակ է։ Թե ինչպիսինն էր Նիկոլի առաջարկը Արցախին, բոլորս արդեն գիտենք։ Վստահեցնում եմ՝ Հայաստանի համար պատրաստած նրա ծրագիրն էլ է նույնը։ Եվ ուրեմն պետք չէ սպասել նրա հետ հանդիպմանն ու ինչ-որ հարցեր քննարկելուն։ Իր անելիքն նա արդեն արել է, իսկ եթե հանկարծ ուրիշ բան էլ խոստանա՝ խաբելու է։ Կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլինի, եթե Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շատ բաց խոսի հանրության հետ (իհարկե, ոչ Պետրոսի եթերում), ներկայացնի բոլոր իրողությունները, չշրջանցի խնդրահարույց հարցերը, առաջարկի իրավիճակի դժվարությունները հաղթահարելու իր ծրագիրն ու առաջ շարժվի։ Նա կարող է դա անել։ Երեկ Սամվել Շահրամանյանը կանգնած էր իր ժողովրդի առջև։ Կանգնած էր այն մարդկանց առջև, ում խաբելով սադրանքի էին բերել։ Հասկանում եմ՝ դժվար է, բայց պետք է։ Դա է Սամվել Շահրամանյանի ամենամեծ առաքելությունը՝ առաջնորդել իր ժողովրդին դեպի փրկություն։ Իսկ Հայաստանի ազգային ուժերը պետք է ամեն կերպ սատար լինեն արցախցիներին Արցախ վերադարձի հնարավորություն տվող ցանկացած ծրագրի իրագործմանը։ Չլինի Արցախ՝ չի լինի նաև Հայաստանի Հանրապետություն։ Չի լինի նաև հայ ժողովուրդ։ Սա պաթոս չէ։ Սա իրողություն է՝ այս տարածաշրջանում ապրելու դարերով մշակված և հղկված տրամաբանություն։ Այդ հարցը միևնույն է լուծվելու է։ Եթե նույնիսկ հայ ժողովուրդը չկարողանա լուծել, այլոք են դա անելու։ Պարզապես այն ժամանկ մենք կդադարենք գործոն լինել՝ մեր ապագան հանձնելով այլոց տնօրինությանը։ Չի կարելի արցախցիներին դիտարկել որպես Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ռեսուրս։ Դա նրանց գործը չէ՝ մեր գործն է։ Արցախցիների առաքելությունը շատ ավելի մեծ ու խորքային է։ Ոչ թե նրանք պետք է օգնեն Հայաստանի քաղաքացիներին իշխանափոխության հարցում, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀ քաղաքացիները պետք է ամեն կերպ ծառայեն Արցախի ազատագրմանը։ Կարևորը երկրորդականին ստորադասելու ոչ մի իրավունք չունենք։ Սա մենք բոլորս պետք է հասկանանք։ Շատ լավ հասկանանք»:


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47