ՀՀ Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված պետական աշխատողներին աշխատավարձեր վճարելու կամ աշխատավարձերի գծով փոխհատուցումներ անելու որևէ իրավասություն չունի:
Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «Հումանիտար կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասաց հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված պետաշխատողների աշխատավարձի՝ մինչև տարեվերջ վճարելու գործընթացին: Անդրադառնալով 2023-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար մշակված աջակցության ծրագրին (50-հազարական դրամի աջակցություն – խմբ.)՝ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ ՀՀ Կառավարությունը, որևէ իրավական հիմք չունենալով, փորձում է ապահովել այնպիսի պայմաններ, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ-ում ունենան բավարար ապահովվածություն: «Երբ մենք հատուցման չափն էինք որոշել, նկատի ենք ունեցել նաև այն միջին աշխատավարձերը, որոնք մարդիկ կարող էին ստացած լինել, և մեր միջին հաշվարկները ցույց էին տալիս, որ, օրինակ, 1 ընտանիքի հաշվով՝ 200 հարյուր հազար դրամ, եթե ընտանիքը բաղկացած էր 4 մարդուց: Ինչո՞ւ եմ 4-ը հիշատակում, որովհետև մեր հաշվառման տվյալները հուշում են, որ 100 հազար հաշվառված մեր հայրենակիցները՝ բռնի տեղահանվածները, հենց մոտավորապես 25 հազար ընտանիք են ներկայացնում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դա այն չափն է, որը «գուցեև ինչ-որ պատճառներով վճարված չի եղել որոշ մարդկանց»: Փոխվարչապետը նաև թվարկեց մինչև այժմ ՀՀ Կառավարության կատարած ծախսերը: Ըստ այդմ՝ 10 միլիարդ դրամ հատկացվել է 100-հազարական դրամների տրամադրման համար, բայց այդ թիվը հանրագումարով կարող է հասնել 11 միլիարդի: Մարզպետարաններին տրամադրվել է մոտ 3 մլրդ դրամ, որպեսզի մարզերում լուծեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին սննդով և կեցության պայմաններով ապահովելու հարցերը: «40000+10000» դրամի աջակցության ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է 2 միլիարդ դրամ: Ծրագրի համար ևս 3 միլիարդ դրամ, ամենայն հավանականությամբ, կտրամադրվի այս շաբաթվա ընթացքում, իսկ առաջիկա 5 ամիսների համար կհատկացվի 25 միլիարդ դրամ: Թվարկվածի հանրագումարը 43 միլիարդ դրամ է կազմում:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01