Կանադան 455 զինծառայող, մեկ ավիախումբ ու ռազմանավ կուղարկի Լատվիա, որտեղ 2017-ի սկզբին տեղակայվելու է ՆԱՏՕ-ի գումարտակը։ Այս մասին ասվում է Կանադայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ցամաքային խմբից բացի Լատվիայում կտեղակայվի նաեւ ավիացիոն խումբ, որը բաղկացած կլինի CF-18 վեց կործանիչ ռմբակոծիչներից, իսկ երկրի ծովային ակվատորիայում մշտական ռազմական հերթապահություն կիրականացնի Կանադայի ՌԾՈւ ֆրեգատը։ ՊՆ-ում շեշտել են, որ տվյալ խմբավորման տեղակայումը Լատվիայում «Կանադայի ներդրումն է Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ավելացմանը»։ «Սա կլինի Կանադայի խոշորագույն ռազմական ներկայությունը Եվրոպայում վերջին տասը տարիներին»,- հավելել են գերատեսչությունից։
Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակի հրամանատարությունը Կանադան է ստանձնելու, գումարտակում կանադացի ու տեղացի զինվորականներից բացի լինելու են զինծառայողներ նաեւ Ալբանիայից, Իտալիայից, Լեհաստանից ու Սլովենիայից։ 2017-ի սկզբին ՆԱՏՕ-ն մտադիր է Արեւելյան Եվրոպայում չորս գումարտակ տեղակայել՝ յուրաքանչյուրում 1000 մարդ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի խոսքով «Կանադան ստանձելու է Լատվիայում «առաջատար» ազգի դերը, Գերմանիան ղեկավարելու է Լիտվայում տեղակայված գումարտակը, Միացյալ Թագավորությունը՝ Էստոնիայում, ԱՄՆ-ն էլ Լեհաստանում։
Կանադացի զինվորոկանները մշտապես ներկա են Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրներում 2014-ից սկսած, երբ սկսվեց ուկրաինական ճգնաժամը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55