Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել «Գորիս» բժշկական կենտրոնից, որ «Որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արա Հ.-ն է:Մինչ իրավապահները պարզում էին դեպքի հանգամանքները, նույն հիվանդանոց «զույգ վերին վերջույթների հրազենային գնդակային շոշափող վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվում է մի քաղաքացի: Տեղում ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արշավիր Հ.-ն է:Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 23:30-ի սահմաններում Տաթև համայնքի վարչական տարածքում վերջինններս հանդիպել են Արշավիր Հ.-ի 32-ամյա ծանոթին (ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում) , որի ժամանակ այդ անձը իր մոտ պահվող հրազենով, դեռևս չպարզված հանգամանքներում, կրակոցներ է արձակել վերջիններիս Honda CRV ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են հրազենային վնասվածքներ: Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արա Հ.-ն Տաթև խոշորացված համայնքի Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ կասկածյալը վերջերս էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55