«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեւանցիների 9 տոկոս ձայներով ՔՊ-ն, մայրաքաղաք Երեւանում իշխանություն վերցնելով, խրվել է կոռուպցիայի մեջ: Այդ մասին են վկայում հենց պաշտոնական տեղեկությունները: Հայտնի է, որ 87 մլն 318 հազար ՀՀ դրամ կամ մոտ 220 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել Երեւանի քաղաքապետի երդմնակալության համար: Այն, որ ծախսված աստղաբաշխական թվերը դարձել են ամենաքննարկվող թեման մեր երկրում, բնական է, քանի որ պատմական ռեկորդ էր այդքան գումար ծախսելը արարողակարգային մի միջոցառման վրա: Քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ միջոցառման կազմակերպիչը եւ պատասխանատուն Շավարշ Գրիգորյանն է՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի քարտուղարը եւ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե նախկին քաղաքապետ, նախկին հեղափոխական Հայկ Մարությանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 13-ի երդմնակալության արարողության համար որքան գումար է տրամադրվել, եւ ինչպես է ծախսվել գումարը: Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը բավականին օպերատիվ պատասխանել է մեր հարցմանը՝ տեղեկացնելով՝ Հայկ Մարությանի երդմնակալության համար համայնքային բյուջեից ծախսվել է 900 հազար ՀՀ դրամ հյուրասիրության համար: Թվերն, իհարկե, անհամեմատելի են. նույն միջոցառումը 2018-ին կազմակերպել է Հայկ Մարությանը՝ ծախսելով 900 հազար ՀՀ դրամ, իսկ գործող քաղաքապետի երդման համար համայնքային բյուջեից 87 մլն 318 հազար ՀՀ դրամ է ծախսվել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47