Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում։ Շրջայցի ժամանակ նշվել է, որ համայնքն այսօր Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված նոր նախագիծ է դիտարկում. երթևեկության կանոնակարգման հարցում կտրվեն համալիր լուծումներ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
«Երևանյան բակերում առկա խնդիրները տարբեր են, դրանց կարգավորումները՝ երբեմն հրատապ, երբեմն էլ հիմնարար լուծումներ պահանջող: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Կենտրոնում էր:
Համայնքն այսօր Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված նոր նախագիծ է դիտարկում. երթևեկության կանոնակարգման հարցում կտրվեն համալիր լուծումներ:
1965թ. հիմնադրված թիվ 15 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո բոլորովին վերջերս է իր դռները բացել շուրջ 180 փոքրիկների առջև: Տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող կրթօջախում նոր ու հարմարավետ պայմաններ են։ Հաջորդ խնդիրը, որ լուծում է պահանջում, բակային տարածքի բարեկարգումն է: Մանկապարտեզ այցելած քաղաքապետ Ավինյանը տեղեկացնում է. նախագիծը կընդգրկվի 2024թ. շինբարեկարգման ծրագրում:
Այգեստան թաղամասում գտնվող թիվ 18 մանկապարտեզ այսօր շուրջ 70 երեխա է հաճախում: Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ համայնքը նախատեսում է ընդլայնել նախակրթարանի շենքային պայմանները:
Երևանի թիվ 10 դպրոցն ավելի քան մեկդարյա պատմություն ունի: Մարզադահլիճի հիմնանորոգումն այստեղ առաջնային անհրաժեշտություն է: Թիվ 20 դպրոցում էլ կլուծվի բակի բարեկարգման ու մարզահրապարակի կառուցման հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44