«Փաստ» օրաթերթը գրում է..
«Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի հայտագիր է փոխանցվել: Խոսքը վերաբերում է ռուսական «Առաջին ալիքի» «Տուտիի գահաժառանգի տիկնիկները. Նիկոլ Փաշինյան՝ աղետի գուժկանը» թողարկմանը: ԱԳՆ-ն պաշտոնապես նշել է, որ «հաղորդման ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին»: Նման արձագանքը լիովին հասկանալի է՝ նման պայմաններում, սովորաբար խնդրո առարկա երկրի դեսպանին հրավիրում են ԱԳՆ և համապատասխան «բողոքի նոտա» փոխանցում, ինչը և արվել է: Անհասկանալի կլիներ անտեսումը: Մյուս կողմից՝ հասկանալի է նաև մեր բազմաթիվ այն հայրենակիցների վրդովմունքը, որոնց կարծիքով, հիշյալ հաղորդման ընթացքում ոչ միայն «ՀՀ բարձրաստիճան ղեկավարությանը», այլ հայ ժողովրդին են վիրավորել, առհասարակ, և Հայաստանի ու հայերի մասին նման տոնայնությամբ խոսելն անընդունելի է: Այնպես որ, կրկնենք, անխուսափելի ու բնական էր, որ հիշյալ հաղորդումից հետո պետք է որոշակի արձագանք հետևեր, առաջին հերթին՝ պետական կառույցներից: Բայց կա նաև հարցի մյուս կողմը, որը երբեմն անտեսվում է: Բանն այն է, որ փաստերը պետք է դիտարկել ընդհանրության և պատճառահետևանքային կապի մեջ: Երբ դու ամեն ինչ անում ես, այդ թվում՝ ցուցադրաբար, Ռուսաստանի հետ թշնամանալու համար, երբ նույն քպականները ՌԴ տարբեր պաշտոնյաների հրապարակավ վիրավորում են, ի՞նչ կարող ես ակնկալել: Ի՞նչ է, ռուսներն աչք էին փակելո՞ւ այդ ամենի վրա, ռուսական պետական հեռուստաալիքները, բալալայկան վերցրած, փառաբանելո՞ւ էին Նիկոլ Փաշինյանին: Եթե դու հետևողականորեն ուզում ես փչացնել հարաբերություններդ Ռուսաստանի հետ, պետք է պատրաստ լինես նաև ստանալու նման «արձագանքներ»: Ըստ որում, հաշվի առնելով ռուսական քաղաքական իրողությունները, հիշյալ հաղորդումը կարելի է, այսպես ասած, «ծաղիկ» համարել: Ասել կուզի՝ դեռ այլ տհաճությունների էլ պետք է պատրաստ լինել կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների, այդ երկրում գտնվող միլիոնավոր մեր հայրենակիցների, դեպի ռուսական շուկա արտահանվող կամ «վերաարտահանվող» ապրանքների հետ: Այնպես որ, իրավացիորեն վրդովվելուն զուգահեռ՝ չի խանգարում նաև մի քիչ մտածելը, նաև հասկանալը, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է լինում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33