«Փաշինյանի հայտարարությունից կարող ենք անել հետևյալը՝ հայրենիքի հանձնումը, դավաճանությունը, շնորհավորում եմ, արդեն նաև լոգո ունի, խորհրդանիշ ունի»,- ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցին։
Նրա խոսքով, այդ հարցազրույցում նա մեծ հպարտությամբ ասում էր՝ «մենք նույնիսկ դավաճանության լոգո ենք մտածել»։ «Ու ահագին ուրախ էր դրանով»,- նշեց պատգամավորը։ Ինչ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ ցանկացած հակահայկական գործողություն այսուհետ փաթեթավորվելու է խաղաղություն բառով՝ խաղաղության կապիտուլացիա, խաղաղության հող հանձնել, խաղաղության բանակը կազմալուծել․ «Սա իրենց նոր բրենդինգն է, նորմալ է: Ես դեռ չեմ ստացել այդ բրոշյուրը, բայց երբ որ ստանամ և ծանոթանամ, կմեկնաբանեմ»,- հավելեց նա։ Նա նաև նշեց, որ Փաշինյանը վերջին 5 տարվա ընթացքում խաղաղությունից երբ խոսել է, հարյուրավոր, հազարավոր զոհեր են եղել:
«Ես սարսափում եմ, երբ որ նա խոսում է խաղաղությունից։ Երկական զգացումներ են։ Սովորաբար եղ նողկում եմ, երն նա խոսում է, իսկ երբ խաղաղությունից է խոսում՝ սարսափում եմ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում հայտնել է՝ հրատարակության են ուղարկել անգլերենով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ բրոշյուրը, որում արտահայտված են տարածաշրջանային հաղորդակցությունների բացման պատկերացումները: Անդրադառնալով Ալիևի՝ նախապես պլանավորած հանդիպումներից հրաժարվելուն, մասնավորապես՝ Գրանադայում և Բրյուսելում, Հայկ Մամիջանյանն ասաց՝ եթե մի փոքր հույս կար, որ Ալիևը բանակցություններին չի գնա և Փաշինյանը հող չի հանձնի, հիմա, ըստ նրա, այս հույսն էլ է վերացել, քանի որ անգամ առանց Ալիևի մասնակցելու էլ հակահայկական որոշումներ են կայացվում, Փաշինյանը ստորագրում է հակահայկական փաստաթղթեր։ «Այս նույն մարդիկ որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ ասում էին՝ «հաղթելու ենք», հիմա էլ ասում են՝ «հաղթել ենք Գրանադայում»: Մինչդետ Գրանադայում ՀՀ-ն հաղթանակ չի գրանցել, առնվազն անկլավների մասով անասելի խոցելիություն է ստեղծվել, կանգնել է միջպետական երկու կարևոր ճանապարհի կորստի վտանգի առաջ։ Տիգրանաշենի դեպքում փաստացի հստակ կորստի, այսինքն, Սյունիքին միացնող մեր հիմնական ճանապարհը վերանում է, իսկ Տավուշի հատվածի պարագայում Ադրբեջանն առնվազն ուղիղ վերահսկողություն է ունենալու՝ Հայաստանը Վրաստանին կապող երկու ճանապարհների նկատմամբ, եթե չասեմ, որ այդ երկու ճանապարհներից մեկն էլ է կորելու՝ նայած, թե ոնց է հանձնելու այս անգամ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47