ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ հոկտեմբերի 26-ին Մատենադարանում Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Այս թեման այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից էր, որի մասին մենք շարունակելու ենք խոսել այցի օրերի շրջանակներում։ Պետք է փորձենք գտնել միջազգային այն գործուն մեխանիզմները, որոնք կօգնեն թե բարձրացնել իրազեկվածությունը, և թե դրանով իսկ կօգնեն բարձրացնել նաև պաշտպանվածությունը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը՝ կարևորագույն խնդիրներից համարելով ԼՂ-ում մշակութային ժառանգության վտանգվածության հարցը։ Նա ընդգծեց, որ 2020 թվականից ի վեր չի հաջողվում միջազգային առաքելություն ուղարկել, որը կկարողանար փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը ԼՂ-ում, և այս խնդիրն էլ ավելի է սրվել բռնի տեղահանումից հետո։ «Հինգ հազարից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են ԼՂ տարածքում, և այս արժեքների պաշտպանությունը մեր ամենակարևոր խնդիրներից է»,-շեշտեց Անդրեասյանը՝ կարևորելով նաև վտանգված ոչ նյութական մշակութային ժառանգության խնդրի լուծումը։ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը, անդրադառնալով թեմային, իրազեկեց, որ ԼՂ-ում մշակութային ժառանգության հարցով իրենց կողմից պաշտոնական հայց է ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս կարողանա թույլտվություն ձեռք բերել՝ այցելելու այդ տարածքներ և արձանագրելու բոլոր այն պատմամշակութային նմուշները, որոնք հայկական են։ «Այդպիսով մենք կկարողանանք նույնականացնել և պատկերացում կկազմենք եղածի մասին։ Մեր պատվիրակության կազմում ՀՀ-ում է գտնվում նաև Վալերի Ֆրելանը, որը հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրենն է։ ԱԼԻՖ-ը կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ լուսանկարել, և արդեն գոյացել է տվյալների բազան այն ամենի մասին՝ ինչ է մնացել և ինչ վիճակում է գտնվում, այսինքն՝ նմուշների աղավաղված վիճակը։ Ֆրանսիան ԱԼԻՖ-ի օգնությամբ դա ի կատար է ածել»,-մանրամասնեց Ֆրանսիայի մշակույթի նախարարը։
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
17:41
17:21
17:17
17:13
16:48
16:39
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44