Global Gateway ֆորումի շրջանակում Հարևանության և ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Օլիվեր Վարհելին և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ֆինանսական փաթեթի մի մասը:
Փաթեթը կներառի 10 միլիոն եվրոյի դրամաշնորհ, որը տրամադրվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրոպական ներդրումային բանկի միջոցով: Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից: Ֆինանսավորվող ծրագիրը ներառում է արտադպրոցական կրթության և ուսուցիչների վերապատրաստման երկու կենտրոնների կառուցում Սյունիքում՝ Կապանի և Գորիսի քաղաքապետարաններում։ Կենտրոնները կգործարկվեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից: Կենտրոնները 6-18 տարեկան երեխաների համար կապահովեն արտադպրոցական կրթության հնարավորություններ և հասանելիություն երիտասարդական ծառայություններին: Մինչև 6000 ուսանողներ կսովորեն մեխանիկա, ծրագրավորում, ձեռներեցություն, լեզուներ, արվեստ, երաժշտություն և աթլետիկա: «Սա կարող է օգնել ավելի ամրապնդել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև կապը, քանի որ վերջինս առաջինի համար էական օժանդակություն է: Ավելին՝ Սյունիքում այս խելացի կենտրոնների կառուցումը կնպաստի Հայաստանի հարավային շրջանների զարգացման ավելի մեծ նպատակին»,-ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Հանձնակատար Օլիվեր Վարհելին նշել է, որ աջակցության մասին այդ հայտարարությունը Հայաստանի կրթական բարեփոխումներին ԵՄ-ի նվիրվածության ևս մեկ ապացույց է: Կրթությունը առաջնահերթություն է Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում: «Եվ ես ուրախ եմ, որ Սյունիքի մարզում ոչ ֆորմալ կրթության երկու կենտրոնների կառուցումն իրականություն է դառնալու: Սա կերաշխավորի գյուղերում կրթության որակը, աշխատուժի զարգացումն ու կպատրաստի Հայաստանի երիտասարդներին, այդ թվում խոցելի խմբերին՝ գտնելու համապատասխան աշխատանք մրցունակ աշխատաշուկայում: Սա Հայաստանում կրթության նկատմամբ ԵՄ համապարփակ մոտեցման մի մասն է, որի ուղղությամբ մենք վերջերս հատկացրինք 32 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ կրթության ռազմավարության իրականացման համար»,-ասել է հանձնակատարը:
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33