ARM | RUS |

Այս ընթացքում չկորցրեցինք ուղենիշը. Փաշինյանի մասնակցությամբ գործարկվել է Պարեկային ծառայության Արմավիրի ստորաբաժանումը

28.10.23 | 11:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Վերջինիս ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլ պաշտոնատար անձինք: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հարգելի ներկաներ, Կառավարության, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, Ոստիկանության հարգելի ծառայողներ, Համայնքների հարգելի ղեկավարներ, Այսօր շատ կարևոր և հիշարժան օր է բոլորիս և անձամբ ինձ համար, որովհետև այսօրվա իրադարձությունն այն մասին է, թե ինչպես են գաղափարները, քննարկումները դառնում իրականություն: Այսօր մենք, ըստ էության, ավարտում ենք Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության հիմնադրման աշխատանքները, ամփոփում դրանք: Այսօր Պարեկային ծառայություն չունեցող վերջին չորս մարզերը՝ Արմավիրի մարզը, Արարատի մարզը, Վայոց ձորի մարզը և Սյունիքի մարզը կունենան Պարեկային ոստիկանություն, այդպիսով նաև՝ ամբողջ հանրապետությունը: Հինգ տարի է անցել այս թեմայով մեր ունեցած առաջին քննարկումներից, և առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ արդյոք հինգ տարին շատ է, թե քիչ, թե բավարար է՝ նման բարեփոխում իրականացնելու համար: Իհարկե, այս հարցի ճշգրիտ պատասխանը երբեք ոչ ոք չի կարող տալ, բայց մյուս կողմից, եթե աշխատեինք միայն այս թեմայի, այս բարեփոխումների վրա, կամ մեր օրակարգում լիներ միայն Պարեկային ոստիկանության հիմնադրումը, իհարկե հինգ տարին չափից ավելի երկար ժամանակ է: Բայց եկեք չմոռանանք, որ այս ընթացքում ստիպված ենք եղել առերեսվել նաև բազմաթիվ մարտահրավերների՝ քովիդի համավարակ, պատերազմներ, ամենատարբեր խնդիրներ՝ քաղաքական, միջազգային և այլն: Շատ կարևոր է, որ այս ողջ ընթացքում չկորցրեցինք ուղենիշը: Շատ կարևոր է արձանագրել, որ այս փոփոխությունը, այս բարեփոխումը՝ այս նոր ինստիտուտի, նոր կառույցի հիմնադրումն առաջին հերթին տեղի է ունենում այն մարդկանց շնորհիվ, ովքեր հավատացել են, որ դա հնարավոր է իրականացնել: Որովհետև 2018թ., երբ խնդիր էր առաջադրվում, որ պետք է ունենանք նոր ծառայություն, որտեղ բացարձակապես ամեն ինչ պետք է լինի նոր, առաջին հարցը հետևյալն էր, թե ինչպե՞ս ենք դա իրականացնելու ֆինանսապես, բովանդակային, կազմակերպչական առումով»: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել և ամենօրյա աշխատանք են իրականցրել այս պրոցեսի ուղղությամբ: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարին՝ ով այդ պաշտոնում նշանակվել է Ոստիկանության պետ լինելուց հետո, ես ուզում եմ Ներքին գործերի նախարարի տեղակալին, Ոստիկանության պետին շնորհակալություն հայտնել, որովհետև առաջին օրից, ինչքան գործնականանում էր գործընթացը, ես լսել եմ հիմնականում հետևյալը, որ Ոստիկանությունը դիմադրելու է, չի թողնելու: Շատ ուրախ եմ արձանագրել, որ այդ աղմուկի մեջ, առանց ավելորդ տեսարանների և պատկերների, Ներքին գործերի նախարարը, Ներքին գործերի նախարարի տեղակալը, ով այս հարցով զբաղվում էր դեռևս Արդարադատության նախարարի տեղակալ և նույնիսկ վարչության պետ եղած ժամանակ, ահա անխոնջ աշխատանք են տարել, և այսօր այս ամենն իրականություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև միջազգային գործընկերներին՝ Եվրոպական միությանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ովքեր նույնպես հավատացին և աջակցեցին այս գործընթացին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև Արդարադատության ներկա և նախարարներին՝ Ռուստամ Բադասյանի, Կարեն Անդրեասյանի, Գրիգոր Մինասյանի դերը` Պարեկային ոստիկանության բարեփխման գործու: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով համակարգել է Պարեկային ոստիկանության աշխատանքները, և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանական գործընկերներին, ովքեր անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ են իրականացրել՝ ընդունելով համապատասխան օրենսդրություն: Կարծում եմ, մեր այս թիմային աշխատանքն ահա այսպիսի՝ շատ կարևոր և հրաշալի արդյունք է տալիս: Եվ պետք է արձանագրել, որ հենց ինքը՝ Պարեկային ոստիկանությունը, շատ դժվարությունների միջով է անցել: Հիշում եմ 2021թ. օգոստոս-սեպտեմբերին, երբ Երևանում Պարեկային ոստիկանության գործունեության առաջին օրերն էին, ըստ էության, խառնաշփոթ իրավիճակ էր, բոլորն ահազանգում էին, որ պարեկները չեն կարողանում երթևեկությունը կարգավորել, բոլոր տեղերում խցանումներ են և այլն: Բայց դա տևեց ընդամենը մի քանի օր, որից օր հետո ամեն ինչ ընկավ իր տեղը և մարդիկ սկսեցին տեսնել, նկատել ծառայության նոր որակ, քաղաքացու հետ հարաբերությունների նոր մակարդակ: Եվ այսօր արդեն կարող ենք ասել, որ նույնիսկ Պարեկային ոստիկանությունն ամբողջությամբ հիմնադրված չլինելով, սա չափազանց կարևոր և իրեն արդարացրած բարեփոխում է: Իհարկե, դժվարություններ եղել են, շարունակելու են լինել, բայց անխուսափելիորեն մենք պետք է շարունակենք բարեփոխումների մեր ճանապարհը, և Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակի մասին չմոռանանք: Այդ առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու պաշտպանվածության ավելի մեծ զգացում հաղորդելն է և քաղաքացու համար պաշտպանվածության իրականություն ստեղծելն է: Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ միջազգային կառույցների գնահատականով՝ Հայաստանն իրավակարգի, քրեածին իրավիճակի առումով աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում, այսինքն՝ լավագույնների մեջ 9-րդ տեղը, և կարող եք պատկերացնել, թե սա ինչ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, այստեղ միայն Ոստիկանությունն ու Պարեկային ոստիկանությունը դեր չունեն, շատ կարևոր է նաև մեր ժողովրդի ընդհանուր վերաբերմունքը, ապրելակերպը, արժեքային համակարգը, որը նույնպես շատ էական ազդեցություն է ունենում: Բայց կարծում եմ, որ Ոստիկանության բարեփոխումները և, ընդհանրապես, դատաիրավական համակարգի այն բարեփոխումները, որ իրականացնում ենք, շատ ուղիղ և էական ազդեցություն են թողնում այս գործընթացի վրա: Եվ ուրախ եմ, որ մենք ահա՝ աշխատելով, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ եկանք, հասանք այս օրը, երբ Հայաստանի Հանրապետությունում ամբողջապես Պարեկային ոստիկանությունն այլևս իրականություն է, և առաջիկայում ընդամենը ևս մի կոմպոնենտ կավելանա՝ դեկտեմբերին նաև Սևանա լճի վրա կգործարկվի ջրային և առափնյա ծառայությունը, որն արդեն հիմնադրված և գոյություն ունեցող Գեղարքունիքի մարզի ծառայության շրջանակներում է, և դրանով մենք կամփոփենք այս փուլը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը անդրադառնալով հետագա քայլերին` հավելել է. «Մեր առաջիկա խնդիրը, ռազմավարական նպատակը Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն առնվազն 30 տոկոս դարձնելն է: Ուզում եմ հատուկ ընդգծել և շնորհավորել բոլոր այն կանանց, ովքեր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում: Ցանկանում եմ բոլորիդ ողջունել ու շնորհակալություն հայտնել, որ դուք էլ եք հավատացել: Եթե չհավատայիք, որ այն, ինչ ասում է Կառավարությունը, իրողություն է դառնալու, և Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության իրավակարգը ձեր աջակցության կարիքն ունի, ահա այս օրն այսպիսին չէր լինի: Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս Պարեկային ոստիկանության հիմնադրման եզրափակիչ փուլի առիթով և մեր բոլոր նորընծա ծառայողներին մաղթում հաջողություն, բարի ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության: Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է վարչապետը:


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47