SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերություն ՓԲ ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենյա Հայրիյանը, ով հայտնել է, որ սեպտեմբերի 22-ին իրենք տեղեկացել են, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները տարհանվում են, ինչից հետո «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲ ընկերության «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ Լևոն Քոչարյանը մասնաճյուղի դրամապահոցից վերցրել է քաղաքացիների կողմից գրավադրված 12 պարկ ոսկին ու իր հետ տեղափոխել Հայաստան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն հոկտեմբերի 2-ին, նա այդ ամենը հանձնել է ընկերությանը, սակայն տեղեկացրել է նաև, որ դրամապահոցում եղել է եվրո և ՀՀ դրամ, սակայն այն չի վերցրել, թողել է այնտեղ, մտածելով, որ գումարի տեղափոխումը հնարավոր է խնդիրներ առաջացնի: Դեպքի փաստով Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտե: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարը եղել է մոտ 600 եվրո և 1 մլն 500 հազար դրամ:
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
10:46
10:22
10:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55