«Վերջերս Հայաստանի վարչապետին ուղղված իր նամակում նախագահ Բայդենը վերահաստատել էր Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը։ Նախ և առաջ այս պարտավորությունը կիրառելի է և վերաբերվում է հենց Սյունիքի մարզին, որը հատկապես տուժել է տարածաշրջանային հակամարտության և արտաքին ագրեսիայի հետևանքով, իսկ վերջերս Սյունիքը ընդունել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազարից ավելի էնթիկ հայերին»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինը, ով մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Նա նշել է. «Սակայն, ի հեճուկս այս դժվարությունների և խնդիրների, Հայաստանի և Սյունիքի մարզի հանձնառությունը՝ ամրապնդել իրավունքի գերակայությունը, մնացել է անսասան։ Եվ այս հանձնառության շնորհիվ է, որ Հայաստանը մնում է որպես ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում»։ Սյունիքի մարզում է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նա ասել է. «Բոլորիս համար Սյունիքը Հայաստանի դիմակայության և ամրության խորհրդանիշն է: «Ուզում եմ նաև մեջբերել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերը՝ Գրանադայում տեղի ունեցած հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ. «Եվրոպական Միությունը Հայաստանի կողքին է, և լիարժեքորեն նվիրված է աջակցելու բանակցություններին»,-ասել է ԵՄ դեսպանը։ Վասիլիս Մարագոսը նաև նշել է, որ բացի այս նախագծից, Եվրոպական Միությունը տարբեր այլ նախագծերի միջոցով աջակցում է Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացմանը:
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
10:46
10:22
10:06
09:42
09:36
09:15
09:02
20:26
20:09
19:14
18:14
17:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55