ARM | RUS |

Ոստիկանության բարեփոխումների թիվ մեկ նպատակը ՀՀ քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը պաշտպանելն է. Փաշինյան

28.10.23 | 20:04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ, Հարգելի դեսպաններ, Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, Ոստիկանության հարգելի ծառայողներ, Սիրելի կապանցիներ, Ահա տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք արդեն մի քանի տարի խոսում ենք: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Պարեկային ոստիկանությունն այլևս իրողություն է, և ես ուզում եմ բոլորիս շնորհավորել այս կարևոր առիթով: Մեր այսօրվա առաջին կետում՝ Արմավիրի մարզում, ասացի, որ սա մի վառ և բացահայտ օրինակ է, թե ինչպես են մտքերը ձևակերպվում, դառնում որոշումներ, ապա իրականացվում և արտահայտվում իրական կյանքի մեջ: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, միջազգային բոլոր այն գործընկերներին, ովքեր աջակցություն են ցուցաբերել Հայաստանում Պարեկային ոստիկանության հիմնադրմանը և աջակցություն են ցուցաբերելու Ոստիկանական բարեփոխումներին և բարեփոխումների օրակարգին: Կրկին ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանության հիմնադրման բյուջեն 29 մլրդ դրամ է, որից 20 մլրդը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդը` Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, 3 մլրդը` Եվրամիության կողմից: Ուրախ եմ, որ Պարեկային ոստիկանության հիմնադրումն ամփոփելով, մենք չենք ավարտում գործընթացը՝ և՛ Ոստիկանության բարեփոխումները, և՛ Պարեկային ոստիկանության լավարկումը շարունակելու ենք: Մենք այսօր շատ հետաքրքիր վիճակագրություն տեսանք: Իհարկե, այնպես ստացվեց, որ Վայոց ձորը դարձավ մեր միակ մարզը, որտեղ Պարեկային ոստիկանության շարքերում կին ծառայող չունենք, բայց ուրախ եմ, որ Սյունիքի մարզում այդ վիճակագրությունը չշարունակվեց: Իհարկե, հենց բուն Պարեկային ծառայությունում մենք ունենք մեկ կին ծառայող: Ես տեսնում եմ, որ օպերատիվ կառավարման կենտրոնում կանանց թիվն ավելի շատ է: Ուզում եմ բոլորիդ հաջողություն մաղթել և ասել, որ մեր հաջորդ փուլի ամենակարևոր աշխատանքը Պարեկային ոստիկանությունում կանանց թիվը մեծացնելն է՝ առնվազն 30 տոկոսով: Մենք մեր ռազմավարությունների մեջ ասել ենք 30 տոկոս, բայց իրականում մեր մտադրությունն այն է, որ Պարեկային ոստիկանությունում ծառայող կանանց և տղամարդկանց թիվը պետք է լինի 50-50: Տիկին լեյտենանտ, ուզում եմ Ձեզ դիմել՝ ես գիտեմ, որ Ձեզ համար հեշտ չի լինելու, առավել ևս այն պարագայում, որ Դուք արտաքին ծառայության փաստորեն միակ կին ներկայացուցիչն եք լինելու: Կարող եք համոզված լինել, որ մենք ամբողջությամբ աջակցում ենք Ձեզ: Բայց նաև ուզում եմ խոստանաք, որ բոլոր դժվարությունները և բարդությունները կհաղթահարեք: Ընդ որում՝ ես չեմ ուզում հիմա ասել, որ տղամարդիկ պետք է աջակցեն Ձեզ: Ես հույս ունեմ, որ Դուք ինքներդ Ձեր ծառայությամբ Ձեր տեղը կհաստատեք Պարեկային ոստիկանությունում, բայց դա իմացեք, առավել կարևոր է ոչ այնքան Ձեզ, այլ նրանց համար, ովքեր պետք է առաջիկայում դիմեն դասընթացների և համալրեն, այդ թվում՝ Սյունիքի, Վայոց ձորի և Հանրապետության Պարեկային ոստիկանությունը: Ուզում եմ նաև շնորհավորել բոլորիդ այս կարևոր օրվա առիթով: Արդեն մասնակիցների կազմը պիտի ասի, թե ինչքան կարևոր միջոցառման ենք մասնակցում: Եվ պիտի նաև արձանագրենք, որ Պարեկային ոստիկանությունն, ըստ էության, Հայաստանի ամենահաս ծառայությունն է: Դուք բոլոր թաղերում եք, դուք բոլոր քաղաքներում եք, դուք բոլոր գյուղերում եք, դուք բոլոր մայրուղիներին եք: Մարդիկ, օգնության կարիք ունենալիս՝ առաջինը ձեզ են դիմելու: Մարդիկ, խնդիրներ ունենալիս, առաջինը ձեզ հետ են շփվելու: Շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ դուք Հայաստանի Հանրապետության դեմքն եք, Հայաստանի Հանրապետության նկարագիրն եք, որովհետև դուք եք ամենաշատը քաղաքացիների հետ շփվելու, և քաղաքացիներն են ամենաշատը շփվելու ձեզ հետ: Ընդ որում՝ պարտադիր չէ, որ այդ շփումը լինի անմիջական: Ամենուր մարդիկ տեսնում են ձեզ, ձեր աշխատանքը, լսում են ձեր աշխատանքի արձագանքները և պատկերացում են կազմում, ի վերջո, և՛ Ոստիկանության, և՛ Պարեկային ոստիկանության, և՛ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացների մասին: Ես ուզում եմ, որ Պարեկային ոստիկանությունը լինի սկզբունքային, լինի օրինապաշտ և հիշի, որ Ոստիկանության բարեփոխումների թիվ մեկ նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը և ազատությունը պաշտպանելն է: Այս տարվա սկզբին հրապարակված վարկանիշային ցուցակում Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիների ազատության աստիճանով աշխարհի առաջատար երկրների ցանկում առաջին երեք տասնյակում է տեղ զբաղեցնում: Վերջերս հրապարակված մեկ ուրիշ վարկանիշի համաձայն, քրեածին իրավիճակով, այսինքն՝ ամենօրյա անվտանգության հարցերով, Հայաստանն աշխարհում 9-րդ երկիրն է, և դա այն պարագայում, երբ Պարեկային ոստիկանությունը դեռ ամբողջական հիմնադրված չէր, գործարկված չէր, այն պարագայում, երբ ոստիկանության բարեփոխումները և այլ բարեփոխումներ դեռևս չեն ավարտվել: Ես համոզված եմ, որ մենք այս ճանապարհին վստահ կքայլենք առաջ: Շնորհակալ եմ նաև մեր միջազգային գործընկերներին իրենց հանձնառության համար՝ շարունակելու աջակցել Հայաստանի Հանրապետությանը, ընդհանրապես՝ բարեփոխումների օրակարգին և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրենքի գերակայության, ազատության հաստատմանը և զարգացմանը: Հարգելի ներկաներ, Պարեկային ոստիկանության հարգելի ծառայողներ, Բավարարվածությամբ եմ ամփոփում Պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ, ազնիվ, սկզբունքային, պետականակենտրոն և մարդակենտրոն ծառայություն: Բարի երթ Հայաստանի Հանրապետության Պարեկային ոստիկանություն: Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:


Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի ժամանակ

Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով՝ վաղվա հանրահավաքի...

20:53

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

Հայտնի է վթարկ զոհերի ու վիրավորների ինքնությունը

18:33

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

18:09

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Ծառուկյան

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու...

17:33

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի...

17:14

Ապասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ

Ապասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ

16:56

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը շարունակում է կալանքի տակ մնալ, պաշտպանների միջնորդությունը մերժվել է

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը շարունակում է կալանքի տակ մնալ, պաշտպանների միջնորդությունը...

16:46

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի․ Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի․...

16:28

ՀՀ-ի և Էստոնիայի ԱԳ նախարարները հուշագիր են ստորագրել

ՀՀ-ի և Էստոնիայի ԱԳ նախարարները հուշագիր են ստորագրել

16:06

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Իշխան Սաղաթելյանը

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Իշխան...

15:29

Քո ի՞նչ գործն է իմ բարոյականությունը, դո՞ւ ես բարոյականությունից խոսում. քեզ ու քո շրջապատը նայիր.Աղազարյանը Փաշինյանին

Քո ի՞նչ գործն է իմ բարոյականությունը, դո՞ւ ես բարոյականությունից խոսում. քեզ ու քո շրջապատը...

15:15

Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ հարցեր

Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ...

14:56

Երթևեկությունը վերականգնվել է․ 30 քմ տարածքում թափվել էր մոտ 10 խմ քար

Երթևեկությունը վերականգնվել է․ 30 քմ տարածքում թափվել էր մոտ 10 խմ...

14:41

Խաղաղության պտուղները վայելում ենք, հասկանալիորեն, բոլոր հարցերը չեն լուծված՝ օր առաջ մարդիկ պետք է ազատ արձակվեն․ Միրզոյան

Խաղաղության պտուղները վայելում ենք, հասկանալիորեն, բոլոր հարցերը չեն լուծված՝ օր առաջ մարդիկ պետք...

14:36

Մահացածների թվում երեխաներ կան․ նոր տեղեկություններ՝ ավտովթարից․ ԱՆ

Մահացածների թվում երեխաներ կան․ նոր տեղեկություններ՝ ավտովթարից․...

14:22

«Մեր տեսլականի հիմքում երաշխավորված խաղաղությունն է»․ կայացավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը (Տեսանյութ)

«Մեր տեսլականի հիմքում երաշխավորված խաղաղությունն է»․ կայացավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի...

13:17

Մարդիկ համատարած ունեն խոսքի կարիք. մի փորձեք խաբել կամ աշխարհի բարիքները խոստանալ. Վահե Հովհաննիսյան

Մարդիկ համատարած ունեն խոսքի կարիք. մի փորձեք խաբել կամ աշխարհի բարիքները խոստանալ. Վահե...

12:47

ՄԻՊ ներկայացուցիչները Մերձավանի դպրոցում արձանագրել են անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ

ՄԻՊ ներկայացուցիչները Մերձավանի դպրոցում արձանագրել են անհետաձգելի լուծում պահանջող...

12:18

«ՀայաՔվե»-ի և «Միասնության թևեր»-ի համատեղ աշխատանքը դադարեցվել է․ չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել

«ՀայաՔվե»-ի և «Միասնության թևեր»-ի համատեղ աշխատանքը դադարեցվել է․ չի հաջողվել միասնական...

11:48

15-ամյա աղջիկը «BMW»-ով մտածված վթարի է ենթարկվել՝ փորձելով ինքնասպան լինել․ ասել է՝ ընկերը մերժել է իրեն

15-ամյա աղջիկը «BMW»-ով մտածված վթարի է ենթարկվել՝ փորձելով ինքնասպան լինել․ ասել է՝ ընկերը...

11:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44