Հայաստանի պաշտպանական ծախսերը 2024 թվականին 2018 թվականի համեմատությամբ նախատեսվում է ավելացնել 125%-ով կամ 309 մլրդ դրամով։
Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 30-ին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միաժամանակ, ինչպես նշել է վարչապետը, պաշտպանական ծախսերի աճի դինամիկան ոչ մի կերպ չի հակասում Հայաստանի կառավարության կողմից նախապես հայտարարված խաղաղության օրակարգին։ Նրա խոսքով, պաշտպանության ծախսերը հանրապետության համար զգալի են և առանցքային։ «Մեզ համար առաջնային նշանակություն ունի մեր բանակի և մեր զինված ուժերի բարեփոխումը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։ Նա նշել է, որ մարտունակ զինված ուժերի առկայությունը ցանկացած պետության օրինական իրավունքն է և պարտադիր հատկանիշը։ «Եվ մենք այս ուղղությամբ առաջ ենք գնում։ Իհարկե, ոչ այն տեմպերով, ինչ կցանկանայինք, բայց դրա համար կան բավականին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Այնուամենայնիվ, պետք է փաստեմ՝ Հայաստանի իշխանություններն արդեն իրականացնում են այն կուրսը, որը նախապես հայտարարել էին։ Մասնավորապես՝ դիվերսիֆիկացնել մեր հարաբերությունները անվտանգության ոլորտում»,- եզրափակել է վարչապետը։ Լուրեր Հայաստանից - NEWS.am ! Այս նյութը հասանելի է նաև English and РусскийՏպել
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44