ARM | RUS |

Հայտարարություն. Ալմա-Աթայի հռչակագրում որևէ հիշատակում չկա ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետությունների մասին

30.10.23 | 17:47

Փորձագետների խումբը հայտարարություն է տարածել «Ալմա-Աթայի հռչակագրի խեղաթյուրումների և իրավական կամայականությունների հետևանքների մասին։

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը:

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգվածային հրետակոծել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ բնակչության կյանքը փրկելու համար Արցախի Հանրապետության նախագահը ստիպված է եղել կատարել Ադրբեջանի վերջնագրային պահանջը և անօրինական հրամանագիր ստորագրել 2024թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Սա դարձավ 2020թ. Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հրադադարի պայմանների իրականացման եռամյա գործընթացների գլխավոր արդյունքներից մեկը։ Այս հրամանագրին նախորդած Ադրբեջանի գործողությունները՝ 2020թ. 44-օրյա պատերազմը, ԼՂՀ-ն արտաքին աշխարհին կապող բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների 280-օրյա շրջափակումը, 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան, որոնք ուղեկցվել են բռնություններով, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների և տարեցների սպանություններով, վանդալիզմի գործողություններով, վկայում են այն կանխամտածված արարքների մասին, որոնց նպատակը հազարամյակներ շարունակ իրենց հայրենի հողում ապրող հայերին վտարելն ու ցեղասպանությունն էր։ Այսօր ԼՂՀ-ն լքել է ողջ մնացած գրեթե ամբողջ բնակչությունը։ Տեղի ունեցածը բնութագրում է նաև բանակցային գործընթացների արդյունքները, որոնք տեղի են ունեցել հակամարտող կողմերի միջև մոսկովյան, վաշինգտոնյան և բրյուսելյան հարթակներում և ուղեկցվել են ղարաբաղահայության իրավունքների և անվտանգության պաշտպանության լավատեսական հայտարարություններով ու կոչերով: Ադրբեջանի հանցավոր արարքների դեմ և Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը կանխելու համար չեն կիրառվել ՄԱԿ-ի անդամ պետությունների միջազգային պարտավորություններով նախատեսված միջոցներ: ՄԱԿ անվտանգության խորհուրդը, արտահերթ նիստում քննարկելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի հարցը, սահմանափակվել է զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչերով, որոնք ուղղված են և՛ ագրեսորին, և՛ դրա զոհին: Նման անգործությունը «արդարացնելու» համար աղավաղվում են միջազգային փաստաթղթերում պարունակվող առանցքային հասկացությունների տեքստերն ու իմաստը, որոնց հղում են կատարել պետությունների և դրանց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ հետապնդելով իրենց աշխարհաքաղաքական նպատակները։ Որպես իրավական «հիմնավորում» նրանք դիմում են ԽՍՀՄ լուծարման արդյունքում ձևավորված նորանկախ պետությունների 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրին։ Ինչպես վերջերս Եվրախորհրդարանում հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբր այդ հռչակագիրը ստորագրած հանրապետությունները ճանաչում են տարածքային ամբողջականությունը, միմյանց ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և, հետևաբար, Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ալմա-Աթայի հռչակագրին նմանատիպ հղումներ ժամանակին ներկայացրել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և այլք: Սակայն Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած պետությունների տարածքային ամբողջականության ճանաչումն ու հարգանքը դրանում կապված է փաստաթղթի ստորագրման պահին գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության հետ, այլ ոչ թե նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանների, որոնց մասին հռչակագրում ընդհանրապես որևէ հիշատակում չկա: Կարևոր է նշել, որ նախկին միութենական հանրապետությունների վարչական սահմանների մասին հիշատակման բացակայությունը պայմանավորված է նրանով, որ այս հռչակագրի ստորագրման պահին ԽՍՀՄ փլուզման հետևանքով արդեն անկախացած որոշ պետությունների սահմանները ոչ դե ֆակտո, ոչ էլ դե յուրե չէին համընկնում միութենական հանրապետությունների վարչական սահմանների հետ: Հռչակագրի տեքստում չկան թվեր, որոնք սահմանում են այդ փաստաթղթերը ստորագրած պետությունների տարածքը։ Ոչ մի տող չկա այն մասին, որ Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս էր գալիս գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով՝ մերժելով Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդությունը՝ դե ֆակտո և դե յուրե առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի: Սա իրավունք տվեց ԼՂԻՄ-ին ԽՍՀՄ օրենքներին և միջազգային իրավունքի դրույթներին համաձայն ինքնուրույն տնօրինելու իր հետագա ճակատագիրը՝ ստեղծելով անկախ պետական կազմավորում։ Ալմա-Աթայի հռչակագրին դիմելիս լիովին անտեսվում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու, տնտեսական և ցանկացած այլ ճնշման մեթոդների, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման, պարտավորությունների բարեխղճորեն կատարման և միջազգային իրավունքի այլ համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի վերաբերյալ դրա դրույթները, որոնք Ադրբեջանը կոպտորեն խախտել է: Հռչակագրի առանցքային հասկացությունների խեղաթյուրումներն ու կամայական մեկնաբանություններն և դրանց հիման վրա հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված Հայաստանի, Եվրոպական միության և որոշ երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունները տեղի են ունենում հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելու ֆոնին: Հարյուրավոր անմեղ մարդիկ համարվում են անհետ կորած, ածխաջրածիններով հարուստ Ադրբեջանի բանտերում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են ենթարկվում անհայտ թվով մարդիկ: Առևանգվել և ապօրինի դատավարությունների են մատնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները: Մի կողմից ազգային ազատագրական շարժումներին մասնակցող, ինքնորոշման համար պայքարող ժողովուրդներին ահաբեկչական կազմավորումներին հավասարեցնելու սպառնացող նախադեպ է ստեղծվում, մյուս կողմից՝ խրախուսվում տարածքային ամբողջականության կեղծ քողի տակ հանցավոր արարքների՝ ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը։ Նման խեղաթյուրումների ևս մեկ հետևանք էր Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղիղ սպառնալիքը։ Ժամանակակից Ադրբեջանը ոչ մի իրավական հիմք չունեցող պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ՝ դրանք անվանելով «անկլավներ»։ Եթե հավատարիմ մնանք Ալմա-Աթայի հռչակագրին, ապա ոչ այսպես կոչված "անկլավները", ոչ էլ ԼՂՀ տարածքը, ըստ հռչակագրի, չեն գտնվել այդ փաստաթուղթը ստորագրած Ադրբեջանի Հանրապետության "գոյություն ունեցող սահմաններում"։ Ալիևը սպառնում է ուժով բացել էքստերիտորիալ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հարավային Սյունիքի մարզով՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Այս բոլոր հակաիրավական պահանջներն ուղեկցվում են ուժի ուղղակի կիրառմամբ, 2021-2022թթ. Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթմամբ, սահմանային դիրքերի և գյուղերի պարբերական գնդակոծություններով, որոնք հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան: Ադրբեջանի հանցավոր գործողություններն իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլև պայթյունավտանգ մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգության համար: Մենք դիմում ենք երկրների ղեկավարներին, Եվրոպական միության ղեկավարներին, դրանց համապատասխան կառույցներին, խորհրդարանականներին պահանջով՝ տալ համարժեք գնահատական Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենի հողում ինքնորոշման իրավական հիմքերին և դատապարտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները: Անհրաժեշտ է վճռական միջոցներ ձեռնարկել ի պաշտպանություն ԼՂՀ հայերի, պատժամիջոցներ կիրառել ժողովրդին ագրեսիայի և ցեղասպանության ենթարկած պետության նկատմամբ։ Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքական, իրավական ինստիտուտներին և կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, փորձագիտական հանրությանը ձայն բարձրացնել քաղաքական մանիպուլյացիաների դեմ, որոնք պետք է անհապաղ բացահայտվեն բոլոր մակարդակներում և կանխվեն՝ իրավական կամայականությունները և դրանց կործանարար հետևանքները թույլ չտալու նպատակով:

Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Միհրան Շահզադեյան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի վարչության նախագահ Արամ Սարգսյան, «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Ալեքսանդր Մանասյան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի համանախագահ Գևորգ Դանիելյան, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Ատոմ Մխիթարյան, գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Տեսսա Հոֆման, ցեղասպանության ուսումնասիրության մասնագետ, գիտությունների թեկնածու, Բեռլինի ազատ համալսարանի գիտաշխատող Հարութ Սասունյան, միջազգային հարաբերությունների մագիստրոս, California Courier Հրատարակիչ, ԱՄՆ Վահան Բաբախանյան, «Խաչմերուկ» սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների ՀԿ նախագահ, Ռուսաստան Ուինֆրիդ Դալման, գիտությունների դոկտոր, դոցենտ, Նորվեգիա Սարգիս Մեսրոպյան, գիտությունների դոկտոր, Արտակարգ իրավիճակների համահայկական ազգային կոմիտեի նախագահ, ԱՄՆ Միխայիլ Ալեքսանդրով, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստան Ժիրայր Քոչարյան, մարդու իրավունքների պաշտպան, Գերմանիա Սվեն Էրիկ Ռայզ, մագիստրոս, Նորվեգիա


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47