«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, որն աչքի է ընկնում ուժային կառույցների ղեկավարների նկատմամբ հատուկ ուշադրությամբ, իրականում իր լուրջ պատճառներն ունի: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե հետեւյալ բովանդակությամբ. «Հարգելի՛ պարոն Քյարամյան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի՝ առ այն, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Հաշվի առնելով այդ իրողությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, խնդրում եմ տեղեկացնել. Ի՞նչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը: Ի՞նչ կարգավիճակ է նա ունեցել քրեական գործով: Եթե քրեական գործ հարուցված չի եղել, ի՞նչ քննություն է տարվել: Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով»: ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան մեր գրության, ստացել ենք աղքատիկ տեղեկություններ. «ՀՀ ՊԵԿ քննչական վարույթում քննված քրեական վարույթով Արփինե Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։ Նկատի ունենալով, որ ներկայումս շարունակվում է հիշյալ քաղաքական վարույթի նախաքննությունը՝ ուստի հարցման մեջ բարձրացված մյուս հարցերի պատասխանները հրապարակման ենթակա չեն, քանի որ հանդիսանում են նախաքննական գաղտնիք»: Այսպիսով, Արփի Դավոյանը, որ օրուգիշեր ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում: Իհարկե, վկայից մեղադրյալ մեկ քայլ է, բայց թերեւս ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի այս քրեական գործի քննությանը եւ ավարտին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01